Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ապաշնորհ դիվանագետներով մենք ստացանք 0, 25 տարվա մեջ կարող էինք մի քայլ գոնե շահել». Արտավազդ Բայաթյան

Օգոստոս 12,2016 21:21

Այսօր «Անի պլազայում» «ԼՂՀ հակամարտության արդի փուլը. Իրականություն եւ հեռանկարներ» թեմայով քննարկում էր կազմակերպվել, որից հետո առաջարկ եղավ ստորագրել Շուշիի հռչակագիրը:

Քննարկմանը երաժիշտ Արտավազդ Բայաթյանը ներկայացրեց իր տեսակետը՝ ԼՂՀ բանակցութունների սխալների մասին. «Մեր ամենամեծ սխալն այն էր, որ մենք սխալ համաձայնության ունեցանք ՝ունենալով իբր երկու հայկական պետություն, այդպես կարող էինք ունենալ 11 պետություն: Տնաքանդությունն  այն էր, որ բանակցությունները ընթանում էին գաղտնի, մեր ճակատագիրը որոշվում էր ու չգիտեինք, թե ինչ են ուզում մեզ հետ անել: Հետո պարզվում էր, որ մարդիկ շատ խորամիտ բաներ են անում իբր, հանցավոր համաձայնության էին գալիս մեր ոխերիմ բարեկամի հետ, որն իր ծրագրերն ունի: Բոլշեւիկյան ժամանակներից ոչինչ չի փոխվել: Թուրքերի հետ միասնանալով՝ նրանք կարող են լավագույնս իրականացնել իրենց ծրագիրը՝ Հայաստանը դարձնել ֆորպոստ, ՌԴ-ն կարողանա թելադրի այս տարածաշրջանում իր կարծիքը: Մեր ապաշնորհ դիվանագետներով մենք ստացանք 0, որովհետեւ 25 տարվա մեջ մենք կարող էինք մի քայլ գոնե շահել: Մենք այդ մի քայլն էլ չունեցանք, որովհետեւ անտաղանդ, անշնորհք դիվանագետներ ունենք, կամ էլ ընտրվում են անտաղանդներն ու անշնորհքները: Կարող է տաղանդավորներ էլ կան, նրանց մոտիկ չեն թողնում»:

Արտավազդ Բայաթյանի կարծիքով, մենք այլ դաշնակից ունենք. «Գուցե ես միամիտ եմ, բայց ես համարում եմ, որ այս տարածաշրջանում մենք ռեալ 1 դաշնակից ունենք՝ Իրանն է: Թե ինչ ձեւով պետք է բանակցենք Իրանի հետ՝ դա մեր խնդիրը պետք է լիներ: Իսկ մենք անընդհատ նայում ենք մի կողմ՝ սպասելով, թե մեր տունը, երբ պետք է քանդվի: Իսկ մեր տունն արդեն քանդել են, մենք պետք է դառնանք զինվոր: Իշխանությունը այդ կամքն էլ չունի, որ ասի՝ մեր ողջ բնակչությունը դառնա զինվոր՝ մահ կամ հայրենիք: Ես պատրաստ եմ դրան: Մենք պարտավոր ենք վերակենդանացնել այն պահը, որ մենք կարող ենք մեր երկրի տերը լինել, ապահով պաշտպանել, պահպանել, հարուստ երկիր լինենք, գիտությունը զարգացնենք: Դա պետք է ամեն օր թելադրել բնակչությանը»:

Բայաթյանը մի միջադեպ պատմեց. «Աշխարհի շախմատի առաջին կին չեմպիոնուհին եկել էր Երեւան,  հարցրեցին՝ Վահանյանը լա՞վ շախմատիստ է, ասաց՝ գիտեք, Վահանյանը աշխարհի լավագույն շախմատիստներից է, բայց ինչպես յուրաքանչյուր հայ, ոչ մի բան մինչեւ վերջ չի հասցնում: Մենք ոչ մի բան իսկապես պատրաստ չենք մինչեւ վերջ հասցնելու: Սա արդեն հիվանդություն է, որը պետք է բուժել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031