Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այստեղ մեծ «շնորհակալություն» հայտնենք Վարդան Օսկանյանին՝ օկուպանտ բառն օգտագործելու համար». Արմեն Աղայան

Օգոստոս 12,2016 21:12

Այսօր ԼՂՀ հակամարտության արդի փուլը. Իրականություն եւ հեռանկարներ թեմայով քննարկում էր կազմակերպվել, ինչպես նաեւ Շուշիի հռչակագրի ստորագրահավաք:

Քննարկման ընթացքում «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանն ասաց, որ ՀՀՇ-ական իշխանությունների ժամանակ բավական հստակ դրվում էր, որ այդ ազատագրված տարածքները օկուպացված տարածքներ են, որոնք պետք է վերադարձնենք որոշակի կարգավիճակի դիմաց. «Բայց 2005-ին փոխվեց այդ ամենը: Քի Վեսթում տպավորությունն այնպես էր, որ մենք հաղթում ենք, Լաչինի միջանցքը նվեր են տալիս, մնացած էլ վերցնում են եւ ուղղակի մտցնում են ՀՀ կազմի մեջ: Դա փորձ արվեց ներկայացնել որպես մեծ հաղթանակ: Այստեղ մեծ շնորհակալություն հայտնենք Վարդան Օսկանյանին՝ օկուպանտ բառն օգտագործելու համար, որովհետեւ դրանից հետո այլ դրսեւորում ստացավ: Դա դարձավ կատալիզատոր, որն այսօր բերել է տարածքներ չհանձնելը համատարած տեսակետ է դարձրել: Երբ խոսում ենք կազանյան, մադրիդյան փաստաթղթերի մասին, միջազգային կառույցների տարածած առաջարկներն են, դա վտանգավոր փուլ էր: Մենք այսօր ունենք չհանձնող ժողովուրդ՝ ի տարբերություն 2001-ի հանրային կարծիքի: Փոխարենն ունենք վտանգ՝ պատերազմով հարցը լուծելու սպառնալիքն ավելի իրական է դարձել, նաեւ ունենք փոփոխված Սահմանադրությունը, որտեղ երկիրը ղեկավարելու է վարչապետը, գլխավոր հրամանատարը ուրիշ մարդ է լինելու, երկրի ղեկավարը կարող է ընդհանրապես պաշտոն չունենալ: Եթե սա զուգակցենք պատերազմի սպառնալիքի հետ, մենք կարող ենք բավականին լուրջ խնդիրներ ունենալ»:

Նա առաջարկեց. «Կարեւոր է, որ Արցախը, նույնիսկ այս անիմաստ Սահմանադրությամբ, որպես 14-րդ ընտրատարածք, մասնակցի ՀՀ ԱԺ ընտրություններին: Նա արցախցիներին կոչ արեց համատեղ շարժումներ ստեղծել, որպեսզի անպայման ձեւավորվի այդ 14-րդ ընտրատարածքը: ԱԺ ընտրություններում տարածք չհանձնողների մեծամասնություն պիտի ձեւավորվի: Գոնե ընդդիմադիր հատվածի 90 տոկոսը պետք է լինի տարածք չհանձնող»:

Արմեն Աղայանն առաջարկեց տարածք չհանձնողների մեծ ցուցակը ձեւավորել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031