Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր իրավիճակ Հալեպում. Եթե պարզվի, որ թունավոր գազ կիրառվել է, այն կարող է համարվել պատերազմական հանցագործություն. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 12,2016 19:44

ՄԱԿ-ը հետաքննում է այն մեղադրանքները, որոնց համաձայն Սիրիայի կառավարությունը թունավոր գազ է կիրառել Հալեպի ապստամբ դիրքերի դեմ։ Ըստ նույն մեղադրանքների, քլորին գազի կիրառմամբ հարձակման արդյունքում 4 մարդ է սպանվել, մեծաթիվ այլոք՝ տեղափոխվել հիվանդանոցներ։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացն ասել է, որ եթե մեղադրանքները հաստատվեն, այն կարող է դիտվել որպես պատերազմական հանցագործություն։

Արդեն մեկ ամիս է, Սիրիայի Հալեպ քաղաքը դարձել է կատաղի մարտերի թատերաբեմ։ Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ երկրի երկրորդ ամենամեծ այս քաղաքը դարձել է հատկապես խաղաղ բնակչության համար ամենավտանգավոր բնակավայրը։ Օդային գրոհներից ու փողոցային մարտերից զատ մարդկանց այսօր սպառնում են թունավոր գազերով հարձակումները։

Ինչպես «Amnesty International» կազմակերպության ներկայացուցիչներից Դայանա Սեմաանն է ասում. «Անցած երկու շաբաթների ընթացքում քլորին գազով երրորդ հարձակումն է իրականացվել այստեղ։ Հիվանդանոցի բժիշկներն ասել են, որ 60 մարդ են թունավորման պատճառով ընդունել, որոնց մեծ մասը՝ երեխաներ են։ Թունավորված անձինք տառապում են շնչահեղձությամբ ու ծանր հազում»։

Ինչպես լրատվական գործակալություններն են նշում, նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությունն ունի իր ընդդիմադիրների դեմ թունավոր գազ կիրառելու փորձառություն, այդ պատճառով էլ ներկա մեղադրանքներին միջազգային կառույցները լրջորեն են մոտենում։

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի խոսքերով. «ՄԱԿ-ը եւ միջազգային մեկ այլ կազմակերպություն հետաքննություն են սկսել, ու եթե պարզվի, որ թունավոր գազ իրոք կիրառվել է, այն կարող է համարվել պատերազմական հանցագործություն։ Ինչը նշանակում է, որ անհապաղ քայլերի կիրառումը անհրաժեշտություն է լինելու»։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031