ՀՀ Կառավարությունն օգոստոսի 11-ի նիստի ընթացքում որոշել է ՀՀ մշակույթի նախարարությանը՝ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 100 միլիոն 760 հազար դրամ: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Իմիջիայլոց, «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի տնօրենը Աննա Տեր-Հովակիմյանն է, որը նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթի տնօրենն է:
Վերջինիս բյուջեն ամենամեծն է Հայաստանում անցկացվող մշակութային նախագծերից: Ընդ որում, բոլոր մշակութային ձեռնարկների ու փառատոների բյուջեն այս տարի կրճատվել էր, իսկ մի քանի կոլեկտիվների հյուրախաղերը՝ հանվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ