«Շատ արտառոց դեպք եղավ՝ չնայած զանգվածային լրատվական միջոցներին տեսանք, թե ինչպես են վերաբերվում»,- օգոստոսի 12-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով «Medialab»-ի ծաղրանկարները գողանալու դեպքին:
«Առաջին անգամ մենք տեսանք, որ ծաղրանկարների նկատմամբ են այդ ճնշման, բռնության գործիքը գործադրում: Ես քանի որ փոքր-ինչ տեղյակ եմ «Medialab»-ի շուրջը կատարվող իրադարձությունից, սա առաջին դեպքը չէ, որ փորձել են ճնշումներ բանեցնել, դրա համար ծաղրանկարների մի մասը մնում է ինկոգնիտո՝ չբացահայտված, որովհետեւ նրանց նկատմամբ ճնշումների փորձեր եղել են:«Medialab»-ը իր ցուցահանդեսը կազմակերպելու համար տարածքային խնդիր ուներ. չէին տրամադրել: Սա վերջին քայլն էր, որ ցույց էր տալիս, որ մարդիկ նույնիսկ հումորն են բռնության ենթարկում»,- ասաց նա:
Արթուր Սաքունցը համարում է, որ եթե չբացահայտվեն գողությունը կատարողները եւ մեքենան վնասողները, ապա այդ գողությունը կրելու է ոստիկանությունը:
Նա ընդգծեց, որ կատարվածը բավականին լուրջ կվնասի Հայաստանի առանց այն էլ խարխլված վարկանիշը՝ խոսքի ազատության բնագավառում. «Գումարած այն բռնությունները, որոնք կատարվեցին լրագրողների նկատմամբ հուլիսյան իրադարձությունների ժամանակ: Այս իրավիճակը ուղղակի աննախադեպ է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ