Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևանը» պահանջում է վերանայել Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքների հիմքերը

Օգոստոս 12,2016 16:44

12 օգոստոսի 2016, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր նամակով դիմեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նամակում մասնավորապես ասված է.

«Արդեն տևական ժամանակ է, ինչ շինծու մեղադրանքով ձերբակալվել և կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը, ովքեր փորձում էին խաղաղ ցույցերի միջոցով իրենց իրավունքը իրացնել՝ թույլ չտալով արյունահեղություն ժողովրդի և ոստիկանության միջև:

«Բարև Երևանը» պահանջում է վերանայել նրանց, ինչպես նաև՝ բոլոր քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների հիմքերը: Ամբողջ հասարակությունը տեսավ, որ այդ անկարգությունները հրահրվեցին ոստիկանության կողմից, որոնց մեջ իր մեծ լուման ներդրեց Լյովա Երանոսյանը, ում արձակուրդ ուղարկեցին: Մինչդեռ հասարակության պահանջն է, որ տղաների փոխարեն նա հայտնվեր կալանավայրում:

Շարունակում ենք պահանջել աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին և ենթարկել պատասխանատվության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031