Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանում Վիտալի Բալասանյան էլ չկա՞ր, մնացել էր, որ ղարաբաղցին գար մեր հարցերը լուծեր». «Միայնակ գայլի» քույրերը դժգոհում են. (Տեսանյութ)

Օգոստոս 12,2016 16:36

Հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի կալանքի վերաբերյալ դատարանի որոշմանը սպասող Խանդոյանի հարազատներն այսօր Վերաքննիչ դատարանի շենքի մոտ չափազանց վրդովվեցին, երբ տեղեկացան, որ դատարանը մերժեց կալանքի դեմ որոշման բողոքի քննությունը:

Խանդոյանի քույրերը քննադատեցին Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանին՝ հենց նրան մեղադրելով այս ամենի մեջ:

«Վիտալի Բալասանյանն ով է, որ հենց ինքը պետք է Հայաստանի հարցերը լուծի, ինչի համար: Հայաստանը գնաց Ղարաբաղն ազատեց, հիմա ղարաբաղցիք պետք է գան մեր հարցերը լուծեն, գնանք մեռնենք էլի: Էլ Հայաստանում Վիտալի Բալասանյան չկա՞ր, մնացել էր, որ ղարաբաղցին գար մեր հարցերը լուծեր, Հայաստանում էլ մարդ չկար, սաղ մեռել են, մենք էստեղ ազգային հերոս չունե՞նք»,- ասաց Խանդոյանների հորաքրոջ դուստրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Սիրելի քոյրեր, այդ ամէն պատահած դէպքերից ետք, իսկապէս ակընկալում էք որ զինեալ գործողութեան ուղղակի դերակատարները, այսքան արագօրէն, բանտից դո՞ւրս են ելնելու…

    Երեւի ձեր փաստաբանները, մեղմ ասած, պատրանքներ են տալիս ձեզ:

    Գալով հակա-արցախեան մնացեալ արտայայտութիւններին, պարզ է թէ պահի զայրոյթը արդիւնք են, մարդկային է: Միայն թէ, հաճեցէք նկատի ունենալ որ ձեր եղբօր ամբողջ կատարածը հանուն հայ ազգի միասնականութեան գաղափարաբանութեան էր, սկսեալ առաջին հերթին՝ Հայաստան-Արցախ որեւէ «զանազանութեան» ջնջումով: Ձեր այս խօսքերով դրժում էք այն հիմնական գաղափարը իսկ որ ձեր եղբայրը մղեց կատարելու իր արարքը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031