Մենք ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում ունե՞ք եւ ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու: Նա պատասխանեց. «Մասնակցության նպատակ ունենք, բայց ինչ ձեւաչափով՝ դա դեռ հստակ չէ»:
Մենք ճշտեցինք՝ ընդդիմադի՞ր դաշտում եք լինելու, թե՞՝ Լյուդմիլա Սարգսյանը միանգամից արձագանքեց. «Միանշանակ, ընդդիմադիր դաշտում: Կարծում եմ, ես այլ դաշտ չունեմ»:
Մեր հարցին՝ առաջարկներ ստացե՞լ եք, դաշինքո՞վ եք մասնակցելու՝ նա պատասխանեց. «Առաջարկներ ունեմ: Դեռ ոչ մեկը չի կարող ասել, թե ինչպիսի մասնակցություն կունենա: Իմ կարծիքով, դեռ խմորման պահն է: Երբ հստակություն կլինի՝ արդեն կհայտարարենք, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցում: Բայց որ մասնակցություն լինելու է՝ դա միանշանակ: Հուսամ, որ 2017-ին ինձ Ազգային ժողովում կտեսնեք: Ես լավատես եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ