Օգոստոսի 11-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ նախաբազկի կտրած, արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Հովսեփ Վ.-ն, որը հրաժարվել է բացատրություն տալուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող հյուրանոցի դիմաց Հովսեփ Վ.-ի և 1983 թ. ծնված Գևորգ Ո.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ Հովսեփ Վ.-ն ձեռքով հարվածել է Գևորգ Ո.-ի աչքին, իսկ վերջինս էլ դանակով հարվածել է նրա նախաբազկին:
Նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն