Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված նրանց դատն անի, ես տեսնեմ ու մեռնեմ». Խանդոյանների մայրը դժգոհ է դատարանի որոշումից (Տեսանյութ)

Օգոստոս 12,2016 16:07

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի (Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբոր) կալանքի դեմ որոշման բողոքի քննությունը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարանի որոշումը որակեց քաղաքական պատվեր. «Քաղաքական հերթական որոշումն էր, մենք դատավորներ չունենք, նրանք պատանդի կարգավիճակում են: Այլ ակնկալիք չէի էլ կարող ունենալ»:

Խանդոյանների մայրն էլ՝ Ռիմա մայրիկը շարունակեց. «Եթե իրենց հերոսներին մեջտեղից հանում են, որ իրենց թալանածներին պարտակեն, ես գոհ ու շնորհակալ եմ Աստծուց, մի օր իրենց դատը Աստված կանի, Աստծո բերանից եմ ասում, ովքեր հերոսներին դարձնում են դավաճան, անմեղ տեղը բռնում ու դատապարտում են, Աստված այնպես դատապարտի, որ ես իմանամ: Աստծո դատն ու դատաստանը հասնի նրանց, իմ երեխեքն անմեղ են, հերոս եղել են ու հերոս էլ կմնան, այդքան ցավին որ դիմացել են, սրան էլ կդիմանան, միայն Աստված նրանց դատն անի, ես տեսնեմ ու մեռնեմ»:

Փաստաբանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, ու ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմի ՄԻԵԴ:

Ըստ նրա, Վերաքննիչ դատարանն էլ առաջին ատյանի դատարանի նման copy past էր արել շաբլոնային որոշում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031