Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

Օգոստոս 12,2016 15:55

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 7-ից մեկնարկել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը:

ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության ներկայացրած տեղակատվության համաձայն օգոստոսի 12-ի դրությամբ ՀՀ ԿԳՆ-ն ստացել է շուրջ 400 դիմում-հայտ, որից մոտ 250-ը սփյուռքահայերից, 150 օտարերկրյա քաղաքացիներից:

Ընդունելության առաջին փուլը, համաձայն Հայաստանի Հանրապետության  կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի “Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգի”, ավարտվելու է օգոստոսի 22-ին: Սփյուռքահայ այն դիմորդները, ովքեր հավակնում են սովորել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ պետական պատվերի /անվճար/  շրջանակում մինչև նշված ժամկետը պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Առաջին կուրսի ընդունելությունը կատարվում է բուհերի կողմից գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա. այն դիմորդները, ովքեր չեն հաղթահարում գիտելիքների համապատասխան շեմը, ընդունվում են նույն բուհի նախապատրաստական բաժին: Գիտելիքների ստուգումից հետո ԿԳ նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը գումարում է համապատասխան նիստ, որտեղ կատարվում է պետական պատվերով տեղերի բաշխումը: Որպես կանոն նախապատվությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր հայկական համայնքներից համապատասխան միջնորդագրեր են ներկայացնում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ կառավարությունը սփյուռքահայ դիմորդների համար հատկացրել է 70 պետպատվերի /անվճար/ տեղ, որոնք հիմնականում կհատկացվեն հայագիտական, մանկավարժական և մշակութային մասնագիտություններով՝ հաշվի առնելով Սփյուռքի հայկական գաղթօջախների պահանջարկը:

Ընդունելության մյուս փուլերի համար սահմանված են հետևյալ ժամկետները.

  • նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
  • բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով (առաջին կուրսում) ուսանելու համար՝ մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ,
  • հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար՝ մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,

հեռակա բաժիններում ուսանելու համար` մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ,

  • նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Այն ուսումնական հաստատություններում, որտեղ իրենց կանոնադրությամբ, ընդհանուր հիմունքներով դիմորդների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ` դիմումների ընդունումն երկարաձգվում է մինչև տվյալ ժամկետները:

Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են.

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
  • բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով,
  • փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական հասցեով (հասցե՝ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ.փոստ՝ [email protected]):

Փաստաթղթերի ցանկն ու դիմումի ձևը կարելի է գտնել ԿԳՆ պաշտոնական կայքում:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031