Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ այս քանակի, տեսակի, որակի ուժ ու բռնություն է կիրառվում, նշանակում է՝ նրանք վախենում են». Փոստանջյան

Օգոստոս 12,2016 15:40

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսում ակնարկեց, որ «Ժառանգության» անդամների ձերբակալություններն ուղղված են «Ժառանգության» դեմ՝ նախընտրական շրջանում:

Մենք «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ իշխանություններն ուզում են հենց հատուկ «Ժառանգության» անդամներին պահել բանտերում՝ նրանց ՏԻՄ ընտրություններին չեզոքացնելու համա՞ր: Նա պատասխանեց. «Այն, որ մեր ընկերներին մեկուսացնում են հատուկ նպատակով, դա միանշանակ է: Արգելանք է դրված բոլորին, թույլ չեն տալիս մտնել ու նրանց տեսնել՝ չնայած դա օրինական չէ: ԱԺ պատգամավորը պետք է անարգել մուտք ունենա, անկախ նրանից՝ արգելանք դրվա՞ծ է, թե՞ ոչ: Հարցն այն է, որ միայն «Ժառանգությունն» է որպես քաղաքական ուժ հայտարարություն արել հենց առաջին օրն ու մեղադրել Սերժ Սարգսյանին:

Մենք համերաշխություն ենք հատնել, բոլոր իրադարձություններում եղել ենք այնտեղ: Եթե կա քաղաքական լուրջ աջակցություն ժողովրդական ապստամբության գաղափարին, սա արդեն իր կողմից լուրջ մարտահրավեր է ընկալվում: Երբ այս քանակի, տեսակի, որակի ուժ ու բռնություն է կիրառվում, նշանակում է՝ նրանք վախենում են: Եթե դու ուժեղ ես, ապա այդ տեսակի ռեպրեսիա չես գործադրի: Իրենք պատրաստված էին այդ բախումների օրը: Ուղղակի բախումը տեղի ունեցավ երկու ճակատներում: Այնտեղ չկային սադրիչներ, նրանք հատուկ հարձակման էին եկել: Մարդիկ խաղաղ կանգնած են եղել, սադրելու խնդիր չկար: Ասացին՝ մենք եկել ենք՝ հեսա ջարդելու ենք ձեզ: Հրապարակավ չի ասվել՝ խնդրում եմ, հեռացեք, ձեր ցույցը այլեւս այստեղ չի կարելի: Ոչ մի հրապարակավ զգուշացում, որ մենք ձեզ տալիս ենք ժամանակ՝ չի եղել: Իրենք եկել են հատուկ հարձակվելու խաղաղ ցուցարարների վրա, եւ դա եղել է նախապես արդեն պլանավորված ու հրահանգավորված»:

Մենք հիշեցրինք, որ Խորենացիում բախումների օրը փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, Աշոտ Կարապետյանն ասում էին՝ ինչի՞ բերեցիք մարդկանց Ազատության հրապարակից, ո՞վ բերեց, ոստիկանները կոչ էին անում չանել դա՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչպես ստացվեց, կարեւոր չի, բայց իրենք այնտեղ պլանավորել էին ավելի շատ, իրենց համար ավելի հարմար էր մեզ կոտրել, ջարդել Խորենացի փողոցում: Դրա համար մտան մարդկանց տները: Իրենք ամեն ինչ պետք է անեին, բայց Սարի թաղի պայմանները իրենք չէին հաշվարկել, թե ոնց պետք է մեզ ջարդեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031