Սիրելի՛ երիտասարդներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Մարդկության պատմության ամբողջ ընթացքում երիտասարդությունը միշտ եղել է վճռորոշ իրադարձությունների կենտրոնում՝ ապահովելով սեփական երկրի զարգացումն ու առաջընթացը:
Ուրախությամբ պետք է փաստենք, որ այսօր էլ նույն ոգով, անսպառ եռանդով ու ավյունով երիտասարդությունը կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության առաջնագծում՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավերի և իր կարևոր մասնակցությունն ու նպաստը բերելու մեր երկրի ու մեր մայրաքաղաքի զարգացմանն ու առաջընթացին:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ ձեր կողքին է և պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին՝ ի նպաստ մեր երկրի, մեր սիրելի մայրաքաղաքի ու նրա բնակիչների:
Կարդացեք նաև
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ