Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի հայկական համագումարի կամավորական ծրագիրն ինձ հնարավորություն ընձեռեց վերամիավորվել ամերիկահայ համայնքի հետե. Բրաուն համալսարանի ուսանող

Օգոստոս 12,2016 14:20

Վաշինգտոն – ԱՄՆ մայրաքաղաքում Թերջենյան-Թոմաս ամառային կամավորական ծրագիրը գրեթե չորս տասնամյակ բոլորեց՝ հնարավորություններ ընձեռելով ամբողջ աշխարհի հայությանը. այս տարվա ամառային խմբում հյուրընկալվեցին ԱՄՆ-ից, Հայաստանից և Բելգիայից:

«Ամերիկայի հայկական համագումարի կամավորական ծրագիրն ինձ հնարավորություն ընձեռեց վերամիավորվել ամերիկահայ համայնքի հետ՝ միաժամանակ ծանոթացնելով քաղաքական գործընթացի հետ՝ տեղավորելով աշխատելու կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետե, – ասել է Բրաուն համալսարանի ուսանող Ռոբերտ Արզումանյանը, ով մեծացել է Երևանում:

Մասնակիցները կամավորական աշխատանք են իրականացրել սենատոր Բարբարա Միկուլսկիի (Դեմոկրատ, Մերիլենդ), Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոնի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսական Քրիս Վան Հոլլենի (Դեմոկրատ, Մերիլենդ) հետ, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարում (Համագումար), Հայկական ազգային ինստիտուտում (ANI) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության գրասենյակում:

Հիմնական գաղափարներ և Դասախոսությունների շարք ծրագրի շրջանակներում 2016 թ. կամավորների խումբը հանդիպել է կոնգրեսականների հետ, այդ թվում՝ Հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ կոնգրեսական Ջեկի Սփայերի (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Հայկական հարցերով հանձնախմբի փոխհամանախագահ կոնգրեսական Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Էդ Ռոյսի (Հանրապետական, Կալիֆորնիա) հետ: Բացի այդ, կամավորականները հանդիպել են ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ և քննարկել ընթացիկ զարգացումները, ինչպես նաև նրանց հետագա ներգրավվածությունը Սփյուռքում:

Երիտասարդները նաև ներկա են գտնվել Վաշինգտոնում կայացած միջոցառումներին, ինչպես օրինակ, Ամերիկայի ձայնի հայկական ծառայության 60-ամյակին նվիրված միջոցառմանը, Սմիթսոնյան ինստիտուտի ժողովրդագրական փառատոնին, Ամերիկայի հելենական ինստիտուտի և Ամերիկայի հելենական հանձնախմբի կազմակերպած՝ Օկուպացված Կիպրոսի հիշատակության 42-րդ տարելիցի միջոցառմանը, որտեղ նրանք հանդիպել են ԱՄՆ-ում Կիպրոսի դեսպանի հետ, ինչպես նաև ներկա են գտնվել քննարկումներին, որոնք տեղի են ունեցել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Ռուսաստանի կողմից սահմանների խախտումների, դաշնագրերի և մարդու իրավունքների մասին լսումներին, Բրուքինգս հաստատությունում քննարկումներին Թուրքիայի վերաբերյալ՝ հեղաշրջման փորձից հետո, ինչպես նաև Politico -ի կազմակերպած ճեպազրույցին՝ ազգային անվտանգության և կիբեռանվտանգության թեմաներով:

Ուսանողները հնարավորություն ունեցան ավելին իմանալ իրենց մշակութային ժառանգության և Հայոց ցեղասպանության մասին՝ ANI-ի տնօրեն դոկտոր Ռուբեն Ադալյանի, Սմիթսոնյան ինստիտուտի հրավիրյալ գիտնական դոկտոր Հարություն Մարությանի, և Կոնգրեսի գրադարանի հայերենի և վրացերենի մասնագետ դոկտոր Լևոն Ավդոյանի հետ զրույցների և վերջիններիս դասախոսությունների ժամանակ: Ուսանողները նաև այցելեն են Վաշինգտոն՝ Կոնգրեսի, Պետդեպարտամենտի և Սպիտակ տան հատուկ ուղևորություններով:

,Հայաստանի ազգային ինստիտուտում կամավորական աշխատանքն ինձ օգնեց հասկանալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղված աշխատանքները կարևոր նշանակություն ունեն հայ համայնքի համարե, – ասել է Բելգիայից կամավորական Նադյա Մովսիսյանը: ,Կոնգրեսի այցելություններն ու Դասախոսությունների շարքն ինձ սովորեցրեցին հայկական հարցի օժանդակության հարցում Համագումարի առաջատար դերի մասին: Ինձ հնարավորություն է տրվել զրուցելու և ճանաչելու մարդկանց, ովքեր կարող են նշանակալի ազդեցություն ունենալ կարևոր ռազմավարական խնդիրների վրաե, – ավելացրել է նա:

Համագումարի 2016թ. Թերջենյան-Թոմաս ամառային կամավորական ծրագրի մասնակիցներ էին Էնդրյու Ադալյանը, Ռոբերտ Արզումանյանը, Դիանա Աթանեսյանը, Էդվարդ Բարսումյանը, Էդուարդ Հովսեփյանը, Ջոան Խալոյանը և Նադյա Մովսիսյանը: Այս ամռան կամավորական ծրագիրը ղեկավարում էր Համագումարի համակարգող Մարիամ Խալոյանը:

,Որպես Համագումարի 2016թ. Ամառային կամավորական ծրագրի համակարգող, ցանկանում էի հնարավորինս անել, որպեսզի կամավորականները լավագույն փորձառությունն ունենան այստեղ՝ Վաշինգտոնում, ինչպիսին որ ես ունեցա մեկ տարի առաջե, – ասել է կամավորական համակարգող Խալոյանը: ,Նրանց ժամանելուն պես շուրջօրյա հանդիպումներ, միջոցառումներ և շրջայցեր եմ կազմակերպել մայրաքաղաքում և շարունակել եմ զրույցը, նույնիսկ երբ այդ օրն ավարտված էր: Սա հիանալի կամավորական ծրագիր է, և երախտապարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել վերադառնալուե:

Ամերիկայի հայկական համագումարի ամառային կամավորական ծրագիրը հիմնադրվել է 1977 թվականին՝ լինելով առաջին կամավորական ծրագիրն, որն առաջարկվում էր Ամերիկայում հայկական կազմակերպության կողմից: Ութ շաբաթյա ամառային ծրագիրը նախատեսված է հայկական ծագումով ուսանողներին հնարավորություն ընձեռելու ապրել և աշխատել երկրի մայրաքաղաքում՝ մասնակցելով կրթական, հասարակական և մշակութային միջոցառումերի ամբողջական ծրագրի:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031