Վերաքննիչ դատարանում քիչ առաջ մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի անդամ, Խորենացի փողոցում հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի (Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» եղբոր) կալանքի դեմ որոշման բողոքի քննությունը:
Դրսում հավաքված են Խանդոյանի հարազատներն ու ընկերները՝ պաստառներով՝ «Կեցցեն Սասնա ծռերը»: Նրանք վանկարկում են նաեւ՝ ազատություն Արարատ Խանդոյանին:
Արարատ Խանդոյանի պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ դատարան է եկել հարյուրավոր քաղաքացիների ստորագրություններով. «Ի պաշտպանություն Արարատ Խանդոյանի ստորագրություններ են, որոնք ներկայացնելու եմ դատարան: Դատարանում կա մտավախություն, որ իմ պաշտպանյալը կարող է փախչել, իսկ ստորագրությունները հիմք են, որ ՀՀ քաղաքացիները երաշխավորում են, որ իմ պաշտպանյալը փախուստի չի դիմի»:
Կարդացեք նաև
Հարցին, թե քաղաքացիներն ինչ գիտեն՝ Խանդոյանը կփախչի, թե ոչ, փաստաբանը պատասխանեց՝ ինքն էլ է երաշխավորում, որ չի փախչի. «Այն մարդը, որը մշտապես պայքարել է ինքնիշխան ու իրավական պետության համար, ապրիլյան պատերազմի ժամանակ էլ թշնամու դեմ է պայքարել, ծիծաղելի է, որ ասում են՝ փախուստի կդիմի, եթե թուրքից չփախավ, այսօր էլ չի փախչի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում: