Յուրաքանչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Տոնական օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, շինարարներ:
Միջոցառման ժամանակ շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի մի քանի ներկայացուցիչների նաև պարգևատրել է:
Շինարարի տոնի առթիվ ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչինյանը և «ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»-ով:
Մասնագիտական օրվա առթիվ ճարտարապետության և շինարարության ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրի են արժանացել «Թերմոռոս-Ար» ՍՊԸ տնօրեն Խորեն Քոթանջյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռոբերտ Ազոյանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն