Վերջին տարիներին Լիբանանի հայկական համայնքը բավականին նոսրացել է՝ 250 000-ից հասնելով մոտ 100 հազարի։ Հիմնական խնդիրը նյութական ռեսուրսների պակասն է։ Լիբանանի համազգային Ասլանյան դպրոցի տնօրեն Տիգրան Ջիմբաշյանի պնդմամբ՝ այդ երկրի հայկական համայնքը ուշադիր է նաև Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
«Այնտեղ ևս կարելի է գտնել մարդիկ ոչ մեծ թվով հավանաբար, որոնք կարող է արդարացնում են «Սասնա ծռեր» խմբի կատարածը։ Ուրիշները կարող է արդարացնում են, բայց գտնում են, որ ամեն դեպքում այդ ոճը ընդունելի չէ և սխալ է։»,-ասաց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ