Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լրագրողների հայտարարությունը. Մենք սպասում ենք 2 ամիս, որից հետո…

Օգոստոս 12,2016 12:00

Օգոստոսի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում նախատեսված հավաքը՝ հանուն խոսքի ազատության, կայացավ։ Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչները համատեղ հայտարարություն ընդունեցին, որի տակ ստորագրեցին մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ որոշ բացառություններով, ինչը նշանակում է, որ մենք միասնական ենք, վճռական՝ տեր կանգնելու մեր մասնագիտական իրավունքներին:

Հասարակական-քաղաքական շրջանակները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եւս իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին լրագրողներին: Անգամ ՀՀ ոստիկանության 02 շաբաթաթերթը դրեց իր ստորագրությունը՝ հայտարարության տակ, որը մենք՝ նախաձեռնող խմբի անդամներս, չենք ընդունում, քանի որ ՀՀ ոստիկանությունը հայտարարության տակ ստորագրելու փոխարեն կոնկրետ անելիք ունի։ Այդ կառույցը պետք է բացահայտի լրագրողների՝ այդ թվում եւ 02-ի ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրածներին եւ քննչական կառույցների միջոցով պատասխանատվության ենթարկի:

Այսպիսով, մենք սպասում ենք 2 ամիս՝ մեծ ուշադրությամբ հետեւելով իրադարձությունների զարգացմանը, թե ով, երբ, իր որ արարքի համար կալանավորվեց, որից հետո կրկին կհավաքվենք՝ արդյունքները ամփոփելու եւ հետագա անելիքները որոշելու համար:

Ստորեւ ներկայացվում է օգոստոսի 10-ին Ազատության հրապարակում ստորագրված հայտարարության տեքստը

A rally initiated by the Armenian media representatives with slogan 'For the Freedom of Speech' took place on Freedom Square

Հայտարարություն  «Հանուն խոսքի ազատության» (10.08.2016)

Թեեւ գործող իշխանությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարեւորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու եւ տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետեւողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում՝ ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ:

Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսեւորվում է զանգվածային ակցիաների ընթացքում՝ բռնություններով:

Նախորդ տարի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին ու մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո թեեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 4 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որեւէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլեւս շարունակվել չի կարող:

Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը եւ կատարվածը մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական եւ տեսանելի քայլեր:

-Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։

– Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:

– Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եվ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ:
Նախաձեռնող խմբի անդամներ՝

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան եւ 168.am առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գեւորգյան

«Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան

«Իրատես» թերթի և irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի և armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան

«Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան

«Չորրորդ իշխանություն» թերթի և chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյան

yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան

A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյան

Հայտարարությունը բաց է բոլոր ցանկացողների համար, ովքեր առնչվում են մեդիադաշտին

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան

mitq.am գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյան

Հ2 հեռուստաալիք «Լրաբեր» լ/ծ թղթակից Արամ Գրիգորյան

Deutsche Welle Աշոտ Ղազարյան

Araratnews.am Ալեն Սիմոնյան

Aravot.am Ռուբեն Մեհրաբյան

Hayeli.am Լուսինե Միքայելյան

Երեւանի ավագանու ,,Բարեւ Երեւան,, խմբակցություն Անահիտ Բախշյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան

«Ազատամարտ» Լեւոն Կարապետյան

Հեռուստահաղորդավար Լիլի Կարապետյան

Ջուլետա Բոյախչյան

Ժենյա Երիցյան

Լաուրա Սարատիկյան

ԱԺ ԲՀԿ խմբակցություն Վահե Էնֆիաջյան

APO&TL PAUL of Armenia Ալվարդ

«Չորրորդ իշխանություն» Մհեր Ղալեչյան

«Թալիսման» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Սամվել Սարիբեկյան

«Չորրորդ իշխանություն» Մելանյա Ծառուկյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյան

Օնիկ Եղիազարյան

ԽԱՊԿ Լիլիթ Հովհաննիսյան

Yerevan.today Սեւակ Հակոբյան

Մխիթար Խաչատրյան

ԼՀԿ Դավիթ Խամոկյան

Panorama.am Անահիտ Ոսկանյան

ԱԺ ԲՀԿ խմբակցություն Լյովա Խաչատրյան

Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունց

Հայկ Կոնջորյան

ԼՀԿ Կարեն Սիմոնյան

araratnews.am, xnews Փայլակ Ֆահրադյան

Նելլի Ավետիսյան

Հ3 հեռուստաընկերության լրատվ. բաժնի ղեկավար Էդգար Առաքելյան

Sputnik Armenia Դավիթ Գալստյան

Հասմիկ Լեւոնյան

Դավիթ Գալստյան

«Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր Վահագն Հովակիմյան

«Մեդիամաքս» Սիրանուշ Եղիազարյան

Newsline.am Աստղիկ Կիրակոսյան

«Արմենիա» հեռուստաընկերություն Աղվան Ասոյան

news.am գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան

zham.am Աննա Իսախանյան

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան

Blognews.am Կ. Տեր-Ներկալյան

«Հայազն» կուսակցություն Արմեն Մկրտչյան

Ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյան

«Հայազն» կուսակցություն Արտավազդ Սարդոյան

Tert.am Արամ Անտինյան

«Երկիր մեդիա» Կարինե Մանգասարյան

«Ազատ լրագրողների ասոցացիա» Լիլիթ Թադեւոսյան

Ազատամարտիկ Պարգեւ Բադոյան

Գեւորգ Վարդանյան

Հրաչիկ Հակոբյան

«Հայկական ժամանակ» Հայկ Գեւորգյան

«Հրապարակ» Վահե Մակարյան

«Կենտրոն»հեռուստաընկերություն Նունե Հայրապետյան

Սասուն Համբարձումյան

Հակոբ Կարապետյան

Armtimes.com Տիգրան Մազմանյան

Սամվել Հարթենյան

Tert.am Տիգրանուհի Մարտիրոսյան

«Լուսավոր Հայաստան»Գեւորգ Գորգիսյան

«Ավտոշքերթ» Շանթ Հեռուստաընկերություն Երվանդ Ղարիբյան

«Ռադիոլուր» Սոնա Հակոբյան

«Արարատ» ամսագիր Մարիամ Մարգարյան

Երեւանի մամուլի ակումբ

AP

ԱԺ ԲՀԿ խմբակցություն Սերգեյ Բագրատյան

«Նոյյան տապան« լրատվական

Lurer.com Նելլի Ավետիսյան

ԱԺԿ Արմենուհի Ղազարյան

«Մեդիա եւ Իրավունք» Լիլիթ Լալայան

Ա1+ Նարինե Իրիցյան

Ա1+ Ռոբերտ Անանյան

«Ֆոտոլուր» Մելիք Բաղդասարյան

Մարիամ Հարությունյան լրագրող

Երանուհի Մանայան

Aysor.am Անի Վարդանյան

YN.am Մարիամ Տաշչյան

Yelaket.am Անուշ Զոհրաբյան

Yelaket.am Արմինե Աբրահամյան

Yerevan News.am Անի Թորոսյան

Հ3 հեռուստաընկերություն Նաիրա Պողոսյան

Թագուհի Պողոսյան

Արթուր Տիրագոսյան

operativ.am Մոնիկա Հովհաննիսյան

ՆԵԱԵՀԿ Հրաչյա Բասմաչյան

Աշոտ Անդրեասյան

Արմեն Խաչատրյան

Ռաֆայել Խանոյան

Կարեն Մովսիսյան

Մարտիկ Գասպարյան

Թոմաս Լանման

Հակոբ Հարությունյան

Հմայակ Թորոսյան

Նատալիա Օհանյան

Դավիթ Թորոսյան

Գոհար Քալաշյան

Անդրանիկ Պողոսյան

Արմեն Գաբրելյան

Լրագրող Միքայել Նազարյան

Աշոտ Պետրոսյան

Վանիկ Խաչատրյան

Նանե Մարկոսյան

Հովհաննես Հովհաննիսյան

Աղաբեկ Առաքելյան

Գայանե Աբրահամյան

Արշալույս Մղդեսյան

Հայկ Մարկոսյան

Արմեն Մինասյան

Ազատամարտիկ Սասուն Միքայելյան

Արտակ Ալեքսանյան Արմենիա ՀԸ

Shamshyan.com Գագիկ Շամշյան

«Դրամատուրգիա» գրական հանդեսի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան

Լաուրա Ազատյան

Ռոբերտ Թադեւոսյան

Ադամ Մկրտումյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031