Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերը հանկարծ զգացին, որ այլեւս հասարակության զգալի մասի համակրանքը «Սասնա ծռերի» կողմն է. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 12,2016 11:10

Հայաստանի իշխանություններն իրենց վերարտադրությունն ապահովում են բռնությունների, ընտրակեղծիքների միջոցով։ Եվ այդ բռնությունն ու կեղծիքները իշխանություններն ու նրանց սպասարկող քաղաքական ուժերը փորձում են արդարացնել «վտանգավոր մարտահրավերներ», «Ղարաբաղյան խնդիր» արտահայտություններով։

«Սասնա ծռեր» խմբի՝ ՊՊԾ շենքի գրավումը խմբի գործունեությունը հեգնանքով 19-րդ դարին բնորոշ, հետամնաց ֆիդայականություն համարողները, ի թիվս այլ հիմնավորումների, նկատում են, թե զինված այս ակտը սասանում է Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան բանակցությունների այս լարված փուլում։ «Սասնա ծռեր» խմբավորման բոլոր անդամները ձերբակալված են։ Այսինքն նրանք այլեւս որեւէ հիմք չեն կարող սասանել։ Այդ դեպքում, ինչո՞ւ են նրանց շարունակում մեղադրել «զենքով հարց լուծելու», «երկրի կայունությունը վտանգելու» մեջ։ Պետության ճակատագրով մտահոգ ուժերն այլեւս անհանգստանալու խնդիր չունեն։ Ի՞նչ է պատահել։

Իսկ պատահել է այն, որ քաղաքական ուժերը հանկարծ զգացին, որ այլեւս հասարակության զգալի մասի համակրանքը «Սասնա ծռերի» կողմն է։ Խմբի անդամներն էլ ձեռնոց են նետել ոչ միայն իշխող համակարգին, այլեւ այդ համակարգը լեգալացնողներին, ԱԺ ընտրություններին 5– 10 տոկոսի ակնկալիքներ ունեցող կուսակցություններին;

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031