Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Նա պահանջում է անհապաղ հանդիպում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ՝ իր քրեական գործի հետ կապված կարեւորագույն տեղեկություն հայտնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը դատապարտվել է պատժի առավելագույն չափի ազատազրկման՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի եւ մյուսների գործի շրջանակներում: Պատիժը կրելու ժամանակահատվածում 2 անգամ արժանացել է խրախուսանքի եւ մինչ օրս չունի որեւէ կարգապահական տույժ: Նա խնդրել էր վերանայել իր քրեական գործը, ինչը չի կատարվել:
Ռ. Մ.