Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ ներկայացված գանգատների ճնշող մեծամասնությունն անընդունելի է ճանաչվում Դատարանի կողմից. «Հրապարակ»

Օգոստոս 12,2016 10:57

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հղեցինք հետեւյալ հարցերը. ինչի՞ հետեւանք է այս ամենը, որ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում արդարադատության հասնել Եվրոպական դատարանում։ Իր՝ նախարար նշանակման օրվանից ի վեր ի՞նչ քայլեր է կատարել/կատարում այս ուղղությամբ, որպեսզի նվազեցվի ՄԻԵԴ ուղարկվող բողոքների եւ, ըստ այդմ, ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացվող վճիռների քանակը, որի արդյունքում պետբյուջեից խոշոր գումարներ են դուրս գրվում։ Իր կարծիքով՝ որքանով են նման վճիռներն ազդում Հայաստանի Հանրապետության հեղինակության վրա, եւ արդյոք սա կարելի՞ է ՀՀ-ում արդարադատության պակասի հետեւանք համարել։

Հարցերին ուղարկվեց հետեւյալ պատասխանը, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատների ճնշող մեծամասնությունն անընդունելի է ճանաչվում Դատարանի կողմից։ Համապատասխան վճիռներ կայացվում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Եվրոպայի խորհրդի

անդամ մյուս 46 պետությունների վերաբերյալ։ Ավելին, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռները քանակական ցուցիչով գտնվում են ցածր հորիզոնականում, իսկ բարձրացված հարցերի մի մասն էլ Դատարանի կողմից ճանաչվում է անընդունելի։

«Ինչ վերաբերում է Եվրոպական դատարան ուղարկվող գանգատների քանակի նվազեցմանն ուղղված քայլերին, ապա տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների հիման վրա ՀՀ արդարադատության նախարարությունը, մշակելով ոլորտի քաղաքականությունը, ձեռնարկում է օրենսդրական փոփոխություններ՝ դրանցով նպաստելով ընթացիկ օրենսդրության ներդաշնակեցմանը եվրոպական չափանիշներին։ Ավելին, ՀՀ արդարադատության նախարարությունը կատարում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների, այլ նաեւ Դատարանի ընդհանուր նախադեպային իրավունքի ընթացիկ մոնիտորինգ՝ ՀՀ օրենսդրության հնարավոր բացերը լրացնելու եւ թերությունները շտկելու համար»,- ասված է պատասխանում։

Իսկ մեր վերջին հարցի վերաբերյալ էլ պատասխանը հետեւյալն է. «Անկասկած, Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ նոր վճիռների կայացումը ցանկալի չէ։ Այնուամենայնիվ, այդ վճիռներով արձանագրված խախտումները ներպետական վարույթների առանձին թերությունների ու բացթողումների արտացոլումն են, ինչը կարեւոր ազդակ է դրանց վերացման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու համար»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031