Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 14 երկրների երիտասարդների երկու երրորդը նշում է, որ ահաբեկման զոհ է եղել

Օգոստոս 12,2016 10:50

Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ իրականացված նոր հարցումն ընդգծում է ահաբեկման տարածվածության աստիճանն ու դրա՝ երիտասարդների վրա կործանարար ազդեցությունը

12 Օգոստոսի, Նյու Յորք: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների կողմից իրականացրած նոր հարցման, յուրաքանչյուր 10 երիտասարդներից 9-ը գտնում են, որ իրենց համայնքներում ահաբեկումը համատարած խնդիր է, իսկ երկու երրորդը նշում է, որ ենթարկվել է ահաբեկման:

Հարցումն իրականացվել է Յու-զեկույցի (U-Report) միջոցով, որը երիտասարդներին ներգրավելու արագորեն աճող գործիք է և հարթակ է տրամադրում ավելի քան 20-երկրների 20 միլիոն Յու-զեկուցողների (U-Reporter) համար: Դրանով երիտասարդներին կարճ հաղորդագրությունների, Ֆեյսբուքի, Թվիթերի միջոցով մի շարք հարցեր են ուղղվել իրենց համայնքներում ահաբեկման ազդեցության վերաբերյալ, նրանց սեփական փորձի և այս տիպի բռնությանը վերջ տալու համար երիտասարդների կարծիքն իմանալու համար: Հարցմանը մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների՝ Սկաուտների և աղջիկների ուղեցույցի (Scouts and Girls Guide), ինչպես նաև՝ համաշխարհային Յու- զեկույցի կողմից հավաքագրված ու հարցմանը մասնակցած 13-ից 30 տարեկան 100.000-ից ավել զեկուցողներ Չիլիից, Իռլանդիայի Հանրապետությունից, Լիբերիայից, Մալազիայից, Մեքսիկայից, Մոզամբիկից, Նիգերիայից, Պակիստանից, Սինեգալից Սիերա Լեոնեից, Շվեյցարիայից, Ուգանդայից, Ուկրաինայից, Սենեգալից, Բուրկինա Ֆասոյից, Մալիից, Գվինեայից, Ինդոնեզիայից և Զամբիայից:

«Ահաբեկելը, այդ թվում՝ առցանց, շարունակում է մնալ երեխաների և երիտասարդների բարեկեցությունը վտանգող հիմնականում սխալ հասկացվող ռիսկ», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Երեխաների պաշտպանության գծով ավագ խորհրդական Թերեզա Քիլբեյնը (Theresa Kilbane).

«Այսպիսի բռնությանը վերջ տալու համար, մենք պետք է բարձրացնենք ահաբեկման վնասակար ազդեցության վերաբերյալ հանրային իրազեկությունը, համապատասխան հմտություններով վերազինենք ուսուցիչներին, ծնողներին և հասակակիցներին՝ ռիսկերը բացահայտելու, տեղի ունեցած դեպքերի մասին տեղեկացնելու, ինչպես նաև՝ զոհերի մասին հոգ տանելու և պաշտպանելու համար»:

Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև հետևյալը՝

Հարցվածների 1/3-ը կարծել է, որ ահաբեկումը սովորական երևույթ է, այդ իսկ պատճառով դրա մասին որևէ մեկին չի հաղորդել:

Հարցվածների մեծամասնությունը ահաբեկության զոհ է եղել մասնավորապես արտաքինի պատճառով:

Բռնության պատճառ է հանդիսացել նաև սեռը կամ սեռական կողմնորոշումը, ինչպես նաև ազգային պատկանելությունը:

Զոհերի 1/4-ը նշել է, որ չի իմացել՝ ում հայտնել այդ մասին:

Հարցվածների 10-ից 8-ը կարծում են, որ իրազեկության բարձրացումը, այդ թվում ուսուցիչներին վերապատրաստելը երեխաներին սովորեցնել ահաբեկության դեպքերի մասին տեղեկացնելու համար իրենց վատ չզգալ, դպրոցներում խնդիրը վերացնելու միջոցներից մեկն է:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր՝ «Դադարեցրեք բռնությունը երեխաների նկատմամբ» (End Violence Against Children) նախաձեռնության, ինչպես նաև՝ Յու-զեկույցի հարթակի և համաշխարհային սոցիալական մեդիա նախաձեռնությունների (#EndViolence) միջոցով երեխաներին և դեռահասներին ներգրավել ահաբեկության ազդեցության իրազեկման գործում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների միջոցով աշխատում է նաև դպրոցներում ուժեղացնելու կրթական համակարգը և ուղղորդման կայուն համակարգեր հաստատել հանուն երեխաների բարեկեցության:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031