Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյանը կարծում է, որ Պուտինն այնքան էլ չի սխալվել. «Հրապարակ»

Օգոստոս 12,2016 10:42

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ Պուտինն այնքան էլ չի սխալվել՝ խոսելով 10 տոկոս ՀՆԱ-ի մասին։ «Դրամային արտահայտությամբ, 2013 թվականին՝ ԵԱՏՄ-ի անդամակցությանը նախորդող տարում, ՀՆԱ-ն կազմել է 4,55 տրիլիոն դրամ, իսկ 2015-ին՝ 5 տրիլիոն, այսինքն՝ աճել է 10 տոկոսով։ Դոլարային արտահայտությամբ 2013 թվականին ունեինք 11 մլրդ. դոլարի հասնող ՀՆԱ, իսկ 2015 թվականին ունեինք 10,5 մլրդ. դոլարի ՀՆԱ։ Այսպիսով, ՀՆԱ-ն դրամական արտահայտությամբ աճել է 10 տոկոսով, բայց դոլարային արտահայտությամբ 5 տոկոսով նվազել է»,-  ասում է նա։

Սակայն նշված աճը, ըստ տնտեսագետի, որեւէ առնչություն չունի եւ որեւէ ձեւով պայմանավորված չէ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ։ «Մեր ՀՆԱ-ի աճում ամենամեծ չափաբաժինը կազմում են հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ Մեկը որոշակիորեն կապված է Ռուսաստանի հետ՝ գյուղմթերքները Ռուսաստան որոշ չափով արտահանվում են։ Բայց հանքաքարն ամբողջովին արտահանվում է եվրոպական շուկաներ, եւ փորձել ԵԱՏՄ-ի  անդամակցության կոնտեքստում խոսել ՀՆԱ-ի աճի մասին, առնվազն փիառ ակցիայի է նմանվում եւ ոչ լուրջ վերլուծության։ ՀՆԱ-ն կարող է շատ աճել, բայց տնտեսական իրավիճակի բարելավման հետ դա կապ չունենա»,- ասում է տնտեսագետը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031