Քամուց տապալված այս հեծանվակայանատեղին ժամեր շարունակ վտանգավոր իրավիճակ էր ստեղծում Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկով երթեւեկող ավտոմեքենաների համար, սակայն որեւէ ծառայություն չէր մոտենում վտանգը չեզոքացնելու: Վտանգավոր «օբյեկտը» հատկապես անտեսանելի էր Լուսավորչից դեպի Արշակունյաց թեքվող վարորդների համար:
Ինչո՞ւ նման դեպքերում ճանապարհների երթեւեկության համար պատասխանատուները, որոնց թվում է նաեւ ճանապարհային ոստիկանությունը, արագորեն չեն արձագանքում իրավիճակին: Եթե նույնիսկ այդ հատվածով «վաղուց» պետավտոտեսուչ չէր էլ անցել, ապա Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց խաչմերուկում տեղադրված տեսախցիկն ամեն ինչ ֆիքսում է: Գուցե նման վթարավտանգ իրավիճակներում տեսախցիկների պատասխանատուները համագործակցե՞ն ճանապարհային ոստիկանության հետ` հարցը արագ կարգավորելու նպատակով, թե՞ տեսախցիկները միայն վարորդներին տուգանելու եւ իրենց փողի տերն են:
Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
11.08.2016