Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂ խնդիրը` գերտերությունների հետաքրքրությունների խաչմերուկում

Օգոստոս 12,2016 16:00

Օգոստոսի 8-ին Բաքվում կայացան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգ ժամանեց Թուրքիայի նախագահը Էրդողանը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա։ Սարգսյան-Պուտին հանդիպումից առաջ ռուսաստանյան «Նովոստի» պետական լրատվական գործակալությունը վերլուծական հոդվածում նկատել է, որ Հայաստանում իրավիճակը բարդ է, որ հայկական որոշ ընդդիմադիր կուսակցություններ ֆինանսավորվում են Արեւմուտքից եւ մտադիր են տապալել գործող իշխանություններին։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, հոդվածի հեղինակի կարծիքով` ԼՂ հակամարտությունը հայտնվել է գերտերությունների հետաքրքրությունների խաչմերուկում։ «Այն վճռականությունը, որ ցուցաբերել է Սերժ Սարգսյանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման հարցում, թույլ է տալիս հուսալ, որ Սարգսյանը պատրաստ է երկրի տնտեսության հարցերում լուրջ քայլերի գնալ եւ մտադիր է Պուտինին փոխանցել կոնկրետ առաջարկներ, սակայն Պուտին-Սարգսյան հանդիպման առանցքային հարցը Ղարաբաղն է լինելու»,- գրում է հոդվածագիրը` հավելելով, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինը դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միակ հեղինակավոր միջնորդը, եւ Վաշինգտոնին սա դուր չի եկել. «Դրա համար Արեւմուտքը կազմակերպել է ՊՊԾ գնդի տարածքի գրավումը Հայաստանում, որի նպատակն էր տապալել Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ նախնական պայմանավորվածությունները»։
Թեմայի մանրամասները

«Առավոտ», 11.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031