Արդեն տեղեկացրել ենք, որ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալի մեր գլխավոր հավակնորդներից մեկը՝ 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, հրում վարժության երկրորդ փորձի ժամանակ վնասելով ձախ արմնկահոդը՝ ի վիճակի չեղավ շարունակել պայքարը:
Այսօր ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը տեղեկացրել է, որ Անդրանիկը բարեբախտաբար կոտրվածք չունի. արմունկն է դուրս ընկել, որը հիվանդանոցում բժիշկները տեղն են գցել: Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ մարզիկը մկանաթելերի եւ հյուսվածքների հետ կապված դեռ վերջնական բուժզննում պետք է անցնի, հավանաբար, Երեւանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի