Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահազանգ. Արցախում վիրավորված Ռուբեն Առաքելյանի բուժման հավաքված գումարը խաբեությամբ փորձել են վերցնել. (Ֆոտոշարք)

Օգոստոս 11,2016 22:15

Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանը: Նրա անունով դրամահավաք կազմակերպվեց եւ թոշակառուներն անգամ իրենց լումաներով կոպեկ-կոպեկ հավաքեցին Գերմանիայում Ռուբենի բուժման համար անհրաժեշտ գումարը:

Սակայն «Առավոտին» են դիմել Ռուբեն Առաքելյանի հարազատները՝ պատմելով, թե ինչպես են իրենք խաբեության զոհ դարձել, զինվորի արյան համար լումայով հավաքված փողի մի մասը, նրանց պատմելով Գերմանիայում գրպանել են:

Գերմանիայի հայ բժիշկների միության վարչության անդամ Վարդան Խաչատրյանը կապվել է Ռուբեն Առաքելյանի հարազատների հետ եւ «Յոր Գլոբալ Մեդ» ձեռնարկության ծառայություններն առաջարկել՝ զինծառայողի՝ Բոնի համալսարանին կից պոլիկլինիկայում բուժումը շարունակելու համար:

Ռուբեն-Առաքելյան-2- Ռուբեն-Առաքելյան-3- 1 14010080_1074236299335083_895154944_n

Ռուբեն Առաքելյանի հարազատներից մեկը՝ Հովհաննես Թումանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կլինիկային փոխանցել են 77 հազար 490 եվրո. «Հավաքել էինք նաեւ 11 հազար եվրո, որը փոխանցել ենք Վարդան Խաչատրյանին: Այդ գումարով նա խոստացել էր, որ 3 ամսվա համար պետք է Ռուբենի մորը՝ Անահիտին հյուրանոցում տեղավորի, սննդի հարցերը լուծի, ապահովի թարգմանություն: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք պայմանավորվել էինք, որ ինքը ինչ անի՝ պետք է կտրոնով անի: Մեզ ներկայացել էր՝ որպես Գերմանիայի «Գլոբալ Մեդ» կազմակերպության տնօրեն Վարդան Խաչատրյան, պարզվեց՝ ինքը տնօրենը չի, խաբեբայություն էր: Ինքը ասում էր՝ 24 ժամ Անահիտը մենակ չի լինելու, թարգմանվելու է: Մենք Viber-ով խոսել ենք, եղել է իմ կինը, քեռին, ես, շատ-շատ բարձր բաներ էր խոտանում, բայց ոչ մի բան չի արել: Խաբեբայությունով այդ 11 հազար եվրոն տարել է, որը հավաքվել էր հայ ազգի օգնությամբ՝ տատիկների թոշակով, կոպեկ-կոպեկ հավաքված գումար է: Գնացել՝ տեսել ենք՝ ոչ մի թարգմանիչ չկա այնտեղ, ոչ մի հյուրանոց չի տարել: Ռուբենի մայրը հիմա կլինիկայում է ապրում, սնվում է կլինիկայի ուտելիքներով: Ինքն ասել էր՝ ամեն օր հյուրանոցից Անահիտին պիտի բերեր կլինիկա՝ երեխայի մոտ, հետ տաներ հիվանդանոց, բայց հյուրանոց ընդհանրապես չի եղել: Կլինիկայից ասեցին՝ մեր կողմից հիվանդի մորն էլ ենք հաց տալիս, Վարդան Խաչատրյանը ոչինչ չի արել»:

Թե ինչպես է Վարդան Խաչատրյանը, զինվորի հարազատների պատմելով, կլինիկայից անվճար վերցրած սայլակը փորձել վաճառել Ռուբենի մոր վրա, ինչպես է անընդհատ գումարներ ուզել ու ինչպես է տեւական ժամանակ Ռուբեն Առաքելյանը զրկված եղել բժշկական անհրաժեշտ պրոցեդուրաներից՝ այս ամենի մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. viparmenia says:

    Փոխանցման անդորագրի վրա երևում է ում է փոխանցվել

    Դա ինչ որ ՍՊԸ է

    HRB 84635:
    ABC-global-med. UG (haftungsbeschränkt),
    An St. Adelheid 14, 51109 Köln.
    Ղեկավարը
    Khachatryan, Sona, Köln, *20.05.1996,

    Gesellschaft mit beschränkter Haftung. Gesellschaftsvertrag vom 19.05.2015.
    Geschäftsanschrift: An St. Adelheid 14, 51109 Köln. Gegenstand: der Medizintourismus. Stammkapital: 500,00 EUR.
    Allgemeine Vertretungsregelung: Ist nur ein Geschäftsführer bestellt, so vertritt er die Gesellschaft allein. Sind mehrere Geschäftsführer bestellt, so wird die Gesellschaft durch die Geschäftsführer gemeinsam vertreten. Geschäftsführer: Khachatryan, Sona, Köln, *20.05.1996, mit der Befugnis im Namen der Gesellschaft mit sich im eigenen Namen oder als Vertreter eines Dritten Rechtsgeschäfte abzuschließen.

    • Հռիփսիմե says:

      Your Global Med-ի անունից հենց ներկայացել է Վարդան Խաչատրյանը, որին եւ փոխանցել են ընդհանուր առմամբ 11 հազար եվրո՝ թարգմանության, թղթաբանության, հյուրանոցի, Ռուբենի մայրիկին սնունդով ապահովելու համար,: Առավոտ օրաթերթի այսօրվա համարում մանրամասներն է հրապարակվել: Շնորհակալություն

  2. Ազատ Օրդուխանյան says:

    Այս խարդախ, անամոթ մարդու` Վարդան Խաչատրյանի և իր ընտանիքի անդամների գործով բացի Գերմանիայի Բոն և Քյոլն քաղաքների մի խումբ արժանապատիվ հայերից, մեկ շաբաթից ավելի է, ինչ զբաղվում է նաև տեղի քրեական ոստիկանությունը: Մենք հետևում ենք գործի զարգացումներին և շուտով գերմանական արդարադատությունը վճիռ կկայացնի: Ցավալին այն է նաև, որ հոդվածում նշված է նաև Գերմանիայի Հայ բժիշկների միության անունը, որի վարչական անդամ է վերջերս ընտրվել այդ խաբեբան: Հայ բժիշկների մությունը մեծ հեղինակություն վայելող կառույց է Գերմանիայում և հայ բժիշկների մինչ այսօր կատարած օգնությունը Հայաստանի բնակչությանը անգնահատելի է ու մեծ չափերի հասնող: Այնտեղ բազմաթիվ բարի ու նվիրյալ հայ բժիշկ-բժշկուհիներ կան, որոնք ուղղակի հավատալով նրա հայրենասիրական պաթեթիկ ելույթներին, նրան ընտրել են իրենց վարչական անդամ, հուսալով, որ նա, լինելով Հայաստանի Հանրապետությունից, ավելի կսերտացնի սփյուռքահայ այս նվիրյալ կառույցի կապերը հայրենիքի հետ: Վստահ եմ, որ Վարդան Խաչատրյանի խնդիրը միությունում շուտով կլուծվի և նրան այլևս որևէ ձևով չեն կապի այս հեղինակավոր կառույցի հետ…

    • Հռիփսիմե says:

      Պարոն Օրդուխանյան, շնորհակալ ենք տեղեկությունների համար: Հայ բժիշկների միության անունից է նա հանդես եկել ու սկսել համագործակցել Ռուբեն Առաքելյանի ծնողների հետ: Մենք փորձել ենք պարզաբանում ստանալ նաեւ Վարդան Խաչատրյանից՝ «Յոր գլոբալ մեդ» կազմակերպության էլեկտրոնային փոստին ենք գրել: Եթե որեւէ պարզաբանում տրվի, կհրապարակենք նաեւ դա: Շնորհակալություն:

  3. Sagatelyan Narek says:

    Փաստորեն այս ամբողջ աղմուկը աշխատանքը կազմակերպող ֆիրմայի հետ կապ չունի , ամեն ինչ կազմակերպվել է Պն ի և Ան ի հետ հաստատված թղթերով և հիմնավոր գրավոր ինֆորմացիաներով , իսկ մեր սիրելի վիրավորը , որի բուժման ինֆորմացիային հետևում ենք , խիստ ծանր վիճակից դուրս է եկել և դանդաղ ավելի է լավանում:
    Գերմանիայում նշված փոքր գումարով նման աշխատանքը պահանջում է լրացուցիչ նվիրում , որի համար Խաչատրյանների ընտանիքը արժանի է հարգանքի :
    Իսկ բարեկամները գումարներ հավաքելու և հնարավոր փախստականի կարգավիճակի , կեղծ տեղեկությունների , Գերմանիայում գործած « սխրանքների » համար պետք է պատասխան տան ` ժողովրդի , գերմանական օրենքի և ֆիրմայի առաջ .

  4. Ազատ Օրդուխանյան says:

    ԱՌ Ի ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԻՆ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԻՆ: Ի ՊԱՏԻՎ ԲՈՆԻ ԵՎ ՔՅՈԼՆԻ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՎԱՐԺԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՀԱՄԱՌ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԸՆԴԱՌԱՋՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ ՌՈՒԲԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ, ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՑՐԵՑ ՌՈՒԲԵՆԻ ԵՎ ԻՐ ՄԱՅՐԻԿԻ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԶՐԿՎԵՑ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՀԵՏԱԳԱ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ: ՄԱՅՐ ԵՎ ՏՂԱ ՄԻԱՍԻՆ ԵՆ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՆՈՒՅՆՆ Է, ՌՈՒԲԵՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎՈՒՄ… ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ՍԱԿԱՅՆ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՌ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԻՐ, ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԻՐ ՖԻՐՄԱՅԻ ԻՆՉ ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ: ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԱՌԱՅԺՄ ԴԵՌ ՄՆՈՒՄ Է ԲԱՑ: ԳՈՐԾԻ ՓԱԿՄԱՆ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԴԵՌ ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031