Փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր այցելել է անազատության մեջ գտնվող իր պաշտպանյալ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ (Միայնակ Գայլ): Նա Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալին է փոխանցել նրա օպտիկական ակնոցը, որը մինչեւ այսօր գտնվում էր ՀՔԾ-ում:
Մեր հարցին ՀՔԾ-ում կա՞ն Խանդոյանից առգրավված այլ իրեր, փաստաբանն ասաց՝ ոչ, ակնոցն էլ, երևի, թյուրիմացաբար էր հայտնվել ՀՔԾ-ում:
Թեեւ Արայիկ Պապիկյանը դեռ երեկ մեզ հետ զրույցում ասել էր, որ Արայիկ Խանդոյանի հետ համաձայնեցնելուց հետո կհրապարակի նրա անդրադարձը՝ Վիտալի Բալասանյանի հայտնի հարցազրույցին, թե «Սասնա ծռերը» շնորհակալություն են հայտնել իշխանություններին, որ արյունահեղություն չեղավ ու նրանց գտնվելու պայմանները շատ լավ են, այսօր մեզ փոխանցեց, որ Արայիկ Խանդոյանը դեռ չի ցանկանում հրապարակել: Ըստ փաստաբանի, շատ հավանական է, որ մի քանի օրից նա դրա վերաբերյալ հայտարարություն անի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ