Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստան-Ադրբեջան-Իրան «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ճանապարհը անորոշություն է». Աշոտ Եղիազարյան

Օգոստոս 11,2016 20:03

«Հայաստանով Վրաստան-Հունգարիա-Հունաստան միջանցքի ստեղծմանն ի հակադրություն, Ռուսաստանն իր աշխարհատնտեսական շահերից ելնելով փորձում է իրականացնել իր տրանսպորտային միջանցքների նախագծերը»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե տնտեսական տեսանկյունից ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա օգոստոսի 8-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը, ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ, որը մեկնարկել էր Բաքվում, քննարկվել են նաեւ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր:

Նշենք, որ Իրանը հայտարարում էր, որ պատրաստ է «Հյուսիս-Հարավ» ճանապարհը զուգահեռ անցկացնել նաեւ Հայաստանի հետ:

Աշոտ Եղիազարյանի խոսքերով, «Ռուսաստանը լավ հասկանում է, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը սկսել է ավելի ակտիվ խաղացող հանդես գալ այդ թվում նաեւ տարածաշրջանում եւ Ռուսաստանն այդ կերպ փորձում է իր չիրականացրած ծրագրերն իրագործել»: Ըստ նրա, ե’ւ Իրանը ե’ւ  Եվրամիությունն իրենց նախագծային ծրագրեն են տարածաշրջանում փորձում առաջ մղել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանով եւ Ռուսաստանով անցնելիք «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին, ապա պարոն Եղիազարյանը կարծում է, որ. «Իրանն առաջվանը չէ եւ կոնկրետ ունի իր շահերը, որոնք, ամենեւին էլ չի պայմանավորում Ռուսաստանի կարծիքով»:

«Կարծում եմ, որ այդ նախագիծն առայժմ հռչակագրի մակարդակում է,  կիրականացվի թե ոչ, ժամանակը ցույց կտա: Այնուամենայնիվ Իրանի շահը ենթադրում է, որ այդ երկիրը պետք է տրանսպորտային փոխադրումների առումով ունենա Թուրքիային այլընտրանքային երթուղի եւ այդ ծրագիրն ակտիվորեն իրականացնում են: Իրանն Ադրբեջանի հետ ունի երկաթուղի: Իրանի գերակա խնդիրը Սեւ ծով դուրս գալն է, որը, իհարկե, Ադրբեջանի տարածքով էլ կարող է, բայց այդ դեպքում Ռուսաստանը մնում է նախագծից դուրս: Բայց, եթե այդ ձեւաչափով ենք նայում՝ այդ նախագիծն՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան, ապա այն ավելի շատ անորոշություն է: Իսկ, եթե նայում ենք Իրան-Ադրբեջան-Վրաստան ձեւաչափով, ապա իրացման պոտենցիալ ունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031