Օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կանանց մասնակցությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը հասարակական ու քաղաքական կյանքում:
Քննարկվել են խորհրդանշական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Ռամելա Դադայանը եւ Լյուդմիլա Բարսեղյանը:
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն