Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» քրեական գործին միացել է եւս 2 գործ

Օգոստոս 11,2016 19:27

«Սասնա ծռեր» խմբավորման նկատմամբ հարուցված քրեական գործին միացել են նախկինում հարուցված երկու քրեական գործ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Սասնա  ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Գործերից առաջինը նախորդ տարի հարուցված քրեական գործն է, որի շրջանակներում զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Հիմնադիր խորհրդարանի» 7 անդամներին: Մյուսը՝ ամիսներ առաջ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հարուցված գործն է, որով նրան մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածով՝ զենք-զինամթերք կրել, ձեռք բերելը:

«Առաջին գործով մեղադրանք է եղել առաջադրված նաեւ Վարուժան Ավետիսյանին: Հիմա, քանի որ այդ քրեական գործը միացվել է այս քրեական գործին եւ դարձել է մեկ քրեական գործ, նախկինում առաջադրված մեղադրանքը առաջադրվել է նաեւ այս քրեական գործի շրջանակներում: Երեկ Վարուժան Ավետիսյանի մեղադրանքը, որի պաշտպանությունը իրականացնում եմ նաեւ ես, լրացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել, որը ներառում է նաեւ նախորդ տարվա քրեական գործը»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Նման եղանակով լրացվել է նաեւ Պավլիկ Մանուկյանի մեղադրանքը. նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ տեղափոխելու, շենքեր, շինություններ  զավթելու հոդվածներով: Այժմ դրանց է ավելացել նաեւ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031