Օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ:
Շնորհավորելով Թիմուր Ուրազաևին դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի երկու երկրների հարաբերությունների սերտացմանն ու համագործակցության ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ղազախական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
ՀՀ Պաշտպանության նախարարություն