Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատացեք, Ալիեւը ծնկի կիջներ, Պուտինի կոշիկները կհամբուրեր կամերաների առջեւ». Գրիգորի Այվազյան

Օգոստոս 11,2016 18:40

Այս օրերին շատ է քննարկվում վերջին օրերի հանդիպումների արարողակարգը: Եթե հիշենք, թե սովորաբար ինչպես են Հայաստանում դիմավորում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ձմռանը ծառեր են ծաղկեցնում, արհեստական խոտ ու ծաղիկ են տնկում, կարմիր գորգեր են փռում, իսկ Ադրբեջանում Պուտինին դիմավորում է փոխվարչապետը, Էրդողանը սպասեցնել է տալիս Պուտինին:

Այսօր մեր հարցին՝ այս երկու տարբեր մոտեցումներն ինչպե՞ս կմեկնաբանեք՝ ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը պատասխանեց. «Մենք պետք է մեզ հարգենք, մեր գինն իմանանք, որ կարողանանք ինչպես Ադրբեջանը, մեզ աշխարհին թանկ վաճառենք: Թե ինչպես դիմավորեցին Ադրբեջանում Պուտինին՝ դա նաեւ խոսում է Ադրբեջանի եւ ՌԴ-ի իրական հարաբերությունների մասին: Հավատացեք, Իլհամ Ալիեւը, ոչ թե ծնկաչոք ինքը կգնար, ծնկի կիջներ, Պուտինի կոշիկները կհամբուրեր կամերաների առջեւ, ես նրանց լավ գիտեմ, կաներ՝ եթե իմանար, որ կարող է կորզել մի բան: Այն բանը, որն իրենց համար ամենացանկալին է աշխարհում»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Պուտինն իր ոտքով գնաց այնտեղ եւ չեկավ Հայաստան, որը պահանջում էր իրական հավասարությունը, այլ Սերժ Սարգսյանին կանչեց՝ Գրիգորի Այվազյանը պատասխանեց. «Որոշ չափով Ժիրինովսկին ճիշտ էր ասել՝ ՌԴ-ն թքած ունի Հայաստանի վրա, բայց ոչ սեփական շահերի վրա: Պուտինը բավականին պրագմատիկ գործիչ է: Ինչ է, դուք կարծում եք, որ Պուտինը գիտի՝ եթե Ադրբեջանին Երեւանը տա, Ադրբեջանը կմտնի իր վերահսկողության ներքո՞: Չի մտնի: Դրա համար էլ Պուտինին բավականաչափ սառը ընդունեցին, որովհետեւ գիտեին, որ թեյախմությունից հետո էլ դուրս չի գալու հայտարարի՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի հենց այս օրինակով: Իսկ թե ինչու Պուտինը չեկա՝վ մենք բոլորս այդպիսի բանով ենք տառապում՝ ինչ-որ մեծության կողքին գտնվելով՝ մեզ սկսում ենք համարել հավասարը հավասարին: Բայց եթե նայենք աշխարհի քարտեզին՝ կտեսնենք Ռուսաստանը ինչ է, Հայաստանը ինչ է եւ ինչ կարող  է լինել ՌԴ-ն Հայաստանի համար: Ինչպե՞ս կարելի է մեղադրել այս կայսրությանը, որ նա ՀՀ-ին հավասարի պես չի վերաբերվում»:

Գրիգորի Այվազյանի խոսքերով՝ եթե ՌԴ-ն լավ դաշնակից չի, հրաժարվեք դաշնակցությունից, բայց Ամերիկան կգա՞ մեզ դաշնակից կանգնի, դա է հարցը. «Ասում են՝ Հայաստանը այլընտրանք չունի, բայց Անդրկովկասում ՌԴ-ն էլ բացի ՀՀ-ից, այլ դաշնակից չունի, իրեն ոչ ոք չի սպասում»:

Մեր հարցին՝ եթե Պուտինը գար Հայաստան եւ Վաչե Գաբրիելյանը գնար նրան դիմավորելու, Պուտինն ինչպե՞ս կընդուներ՝ Գրիգորի Այվազյանն ի պատասխան հիշեցրեց, որ Պուտինը Ցեղասպանության 100-ամյակին է եկել Հայաստան՝ առանց հաշվի առնելու Թուրքիայի հետ շահերը. «Ինքը Թուրքիայի հետ հարաբերությունները ստորադասում Է Հայաստանի հետ հարաբերություններին: Ինչ վերաբերում է նրան, որ Պուտինին դիմավորեր Վաչե Գաբրիելյանը, հիշեք, թե ՌԴ վարչապետին ինչպես դիմավորեցին այստեղ՝ ապրիլյան իրադարձություններից հետո, ինչպես նրան սառը ընդունեցին ու ինչ դեմքին ասացին: Մի քանի շաբաթ հետո քիչ էր մնում գրկախառնություններ ու համբույրներ լիներ հայկական կողմից, այդքան գովեստի խոսքեր գնացին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Մե քեֆ, մե ուրախություն… ինչպես կասեր կոալիցիոն ընկերը, ոնց որ կորած եղբորը գտած լինի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031