ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է աշխարհում կրոնական ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին։
Հայաստանի մասով նշվում է, որ սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունն ու նախատեսում կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատում, սակայն միևնույն ժամանակ ճանաչում է Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան։
Զեկույցում ասվում է, որ դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեում սահմանադրական խոշոր բարեփոխումները հավանության արժանացան։ Այն փոփոխությունները, որոնք վերաբերում էին կրոնական ազատությանը, ուժի մեջ մտան դեկտեմբերի 22-ին։ Փոփոխությունները սահմանադրություն են մտցնում այլընտրանքային ծառայության վերաբերյալ գոյություն ունեցող տարբերակը զինվորական ծառայությունից դավանանքից ելնելով հրաժարվողների համար և ընդլայնում հանգամանքները, որոնցում պետությունը կարող է սահմանափակումներ դնել կրոնի ազատության արտահայտման վրա՝ պետանվտանգության պաշտպանության նկատառումներով։
Փոքրամասնություն կազմող կրոնական խմբերն առերեսվել են խոչընդոտների երկրպագության վայրերի կառուցման թույլտվություն ստանալիս, խտրականության՝ կրթության բնագավառում, հանրային ոլորտում աշխատանքի հարցում, ինչպես նաև բացասական մեկնաբանությունների արժանացել կառավարական պաշտոնյաների կողմից։ Կառավարությունը հովանավորել է Հայ առաքելական եկեղեցու համար մեծ ներկայություն հանրային կյանքում և եկեղեցու պատմության և քրիստոնեության վերաբերյալ դասընթացների անցկացում հանրակրթական դպրոցներում։
Կարդացեք նաև
«Եհովայի վկաները» հայտնել են ֆիզիկական և բանավոր ճնշումների մի քանի դեպքերի մասին, չնայած նշել են, որ ոստիկանությունը առհասարակ արձագանքում է նման միջադեպերը դադարեցնելուն։ Զեկույցում մեջբերվում է Եվրահանձնաժողովի՝ մարտին ներկայացված զեկույցը 2014-ին Հայաստան-ԵՄ հարևանության քաղաքականության գործողությունների պլանի իրագործման շրջանակում առաջընթացի վերաբերյալ, որում նշվում է, որ չնայած որոշակի առաջընթացին՝ կրոնական փոքրամասնությունների սոցիալական ընկալումը ցածր է, և փոքրամասնությունների դեմ խտրականությունը աշխատավայրերում և մեդիայում շարունակվում է։
Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի կայքում