Գայանե Նասոյանն ու նրա դուստրը հուլիսի 29-ին բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից Խորենացի փողոցի հարակից տարածքով անցնելիս: Կառավարության շենքի մոտ տիկին Գայանեն վստահեցնում էր՝ ոստիկանները հարձակվել եւ ծեծել են իր դստերը՝ Մոնիկային, ինչից հետո գրեթե ամեն օր իրենց տուն շտապ օգնություն է գնում:
«Ինքը հիվանդ երեխա է, իրենք կյա՞նք են տվել, որ իմ կյանքը խլում են» ,-ասում է նա:
Տիկին Գայանեն դիմել է ոստիկանություն եւ մարդու իրավունքների պաշտպանին եւ առայժմ կսպասի, թե ինչ ընթացք է տրվելու գործին:
Կառավարության շենքի առջեւ այսօր արդարություն էր փնտրում նաեւ գավառցի 61-ամյա Սվետա Դավթյանը, ում խոսքով՝ հարեւանների հետ վեճերի պատճառով ինքն ու դուստրը արդեն երկու տարի է՝ չեն կարողանում վերադառնալ հայրենի քաղաք: Հարևաններից մեկը հետ հերթական վեճը տիկին Սվետային ստիպել է հավաքել իրերն ու փախչել: Այդ ընթացքում մահացել է նրա քույրը, որի հուղարկավորությանը նա չի կարողացել մասնակցել: Ասում է՝ Գավառի քաղաքապետը եւ ոստիկանությունը տեղյակ են իրենց խնդրից, բայց հրաժարվում են օգնել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ