Այսօր կառավարության նիստին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ֆինանսական համահարթեցման մասին օրենքը, որը, ինչպես նախարարը նշեց, վերաբերում է համայնքներին դոտացիաներ տրամադրելու կարգին:
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Լոքյանն անդրադարձավ այդ նախագծին: Ըստ Լոքյանի, օրենքն 8 տարի է մշակված է, բայց գործածության մեջ չէր դրվում, քանի որ համապատասխան պայմանները թույլ չէին տալիս:
Նիստին հավանություն տրվեց օրենքի նախագծին, այն ուղարկվելու է Ազգային ժողով:
«Ասեմ ձեզ, որ օրենքի գաղափարախոսության հիմքում դրված են սկզբունքներ, որ ոչ թե համայնքներին ուղղակի գումարներ են հատկացվում բնակչության թվով, այլեւ այն գործառույթներով, որոնցով համայնքը առաջնորդվում է իր տարածքում իրականացված գործառույթների շրջանակում»,-ասաց Լոքյանը:
Օրենքից ամենակարեւոր արդյունքը, ինչպես ասաց Լոքյանը, այն է, որ բարձր լեռնային բնակավայրերը մեծ դոտացիաներ կարող են ստանալ:
Ինչ չափանիշներով եւ որ համայնքները կարող են ստանալ այդ դոտացիաները՝ մանրամասն տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ