Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանն, ասելով՝ «Մենք պատրաստ ենք դրան». պարզաբանում է ԱԳ փոխնախարարը

Օգոստոս 11,2016 15:16

Երեկ Ռուսաստանում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ԼՂՀ կարգավորման խնդրին,  ասել է՝ «Վլադիմիր Վլադիմիրի, ես ուզում եմ անձնական երախտագիտությունս հայտնել Ձեզ` Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման գործում Ռուսաստանի կողմից ներդրվող ջանքերի համար: Եվ իհարկե, այստեղ շատ եւ շատ կարեւոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան»:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը պատասխանելով «Ազատություն ռ/կ»-ի այն հարցին, թե ինչ պայմանավորվածությունների մասին է նշել նախագահ Սարգսյանը՝ ասել է.«Խոսքը գնում էր այն պայմանավորվածությունների մասին, որը ձեռք է բերվել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Նախագահը շատ հստակ ասաց, որ խոսքը գնում է 94-95 թվականների եռակողմ այդ անժամկետ զինադադարների պայմանագրի վերաբերյալ: 2-րդը՝ հետաքննությունների մեխանիզմի վերաբերյալ, եւ 3-րդը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031