Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Օգոստոս 11,2016 14:55

Սարմեն Ղահրամանյան

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ
«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման
«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն
«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

Հյուգո

Հենց դրանց ձեռքով գնար. տխմար-տգետ-նեղմիտ-ոխակալ-վախ-կոտ-խավարասերների: Բաց-բացահարությունից խուսանավող-վախի՛ մթնոլորտում գործող տափուկ-վախկոտների: Որ, ի՞նչ իմանաս, ո՞վ է իմանում. ի՞նչ «Երջանիկ ծրագրեր» է մտմտացել «ընկեր Ստալինն» իր հիվանդ-չորացած ուղեղով-իր հիվանդ-չորացած ուղեղներով արբան-յակների հետ միասին, բայց դժբախտաբար, միլիոնավոր անկախ-առաջադեմ-պայծառների, միլիոնավոր լուսաշող-մինուճարների ու մի-լիոնավոր անմեղ, սերուցք հանդիսացող, ազնվացեղ մարդկանց անիմաստ սպանդն ու տանջանքները, ու տարիներո՜վ ձգվող-իր անասելի-անպատմելի, սերունդների համար վտանգավոր հետեւանքները թողած… միայն մի մե՜ծ դժբախտություն է բերել երկրիս ու մարդկանց վրա: Միայն մի մե՜ծ դժբախտություն է բերել երկրիս ու մարդկանց վրա. խուզվե՛լ է երկիրը: Խուզվե՛լ է երկիրը: Ասես, կանաչ, բայց հավասար-խուզված մայթեզրի թփերն ու ծառերը՝ քե՛զ օրինակ: Եւ Համատարած-Հավասար- Գորշության մեջ՝ դժբախտացել է երկիրը: Համատարած գորշության մեջ դժբախտացել է երկիրը՛: Դժբախտացե՛լ է: Որովհետեւ, «ընկեր Ստալինը» «մտածել է», որ չմտածող ստրուկն ու չմտածող բատրակը՝ չեն կարող դժբախտ լինել: Պատառ-հացն ու օգտակար սխտորը եւ քամած-մածունը՝ չե՛ն կարող դժբախտացնել «իրե՛նց տեղն իմացող» եւ «իրե՛նց գործն իմացող» չմտածող-անհոգ-ստրուկին ու չմտածող-անհոգ-բատրակին:

Եւ, դեռ… Համակարգը երջանիկ-ճորտերին ու երջանիկ-բատրակ-ներին թույլատրել է, Վերեւից թույլատրված է… եղել. ռադիոընդունիչ գնել… ու հրճվանքով ականջները նրան դեմ տալ, իրար հետ համեմատվել-մրցել, իրար հետ ոտք գցել-իրար ոտքի տակ քանդել, իրարից պարտք վերցնել ու իրարից թաքուն պատառ թռցնել, իրար շնորհավորել ու թաքուն իրար աչք ու աչքի սուրմա թռցնել: Ու… թաքո՛ւն, թաքո՛ւն, թաքո՛ւն: Ամեն-ինչը թաքուն ու վախեցած ու երջանիկ ստրուկի-բատրակի երջանիկ-լուսաշող ապագայի լուսաշող ժպիտով: Բայց երկիրը չի՛ կարող երջանիկ լինել իր երջանիկ, չմտածող կամ թույլատրված-մտածող ստրուկով ու բատրակով: Չի՛ կարող: Չմտածող կամ թույլատրված-մտածող ստրուկով-բատրակով երկիրը՝ դժբախտ երկիր է: Գորշ ու դժբախտ երկիր է: Այն է, ինչ ճահճին սփռված, ծույլ ու դանթող, հորանջող ձանձրույթը: Որովհետեւ… մեռած երկրի երջանիկ-բատրակն ու երջանիկ-ստրուկը՝ չե՛ն կարող գիտակցել ամեն-ինչից դուրս մնացած ու հետամնաց իրե՛նց երկրի դժբախտությունը: Որովհետեւ, արեւի-տապին քշվող հոտը՝ գլուխը վերեւ չի բարձրացնում, չի՛ բարձրացնում. նա, միայն ների-այծի ու իր դեմից գնացող-իր նման ոչխարի… քրտնած-քամակն է տեսնում աչքի ծերով-գլխին խփող արեւի տապով… պայմանավորվա՛ծ. դիմացինի՝ քամակը բռնա՛ծ է գնում, եւ իրեն՝ ապահով ու ապահովված է զգում՝ դիմացինի քամակը բռնելով:

Ապահովված է զգում իրեն: Որովհետեւ, իր-նմանի հետ է գնում՝ իր-նման՝ գլուխը կա՛խ: Որովհետեւ… պայծառների իսպառ վերացման, պայծառ-ուղեղների իսկական բանավեճի իսպա՛ռ վերացման պայմաններում՝ «տակը՛ թողնված»-համակերպված-սո՛ւս կացած-մեռածները՝ մեռցնում են երկիրը: Որովհետեւ… մեղք չունեցող, բայց համատարած «ամնիստիա ստացած», «համատարած»-երջանիկ բատրակն ու ստրուկը՝ մեղք ու դժբախտ են հե՛նց իրենց կարգավիճակով. «Ե՛ս թույլ կտամ՝ դո՛ւ մտածիր. եւ իմ՝ մտածածը… Մտածի՛ր»: Որովհետեւ… մեռած-մարդը չի կարող երջանիկ լինել. նա երջանիկ է այնքանով, ինչքանով որ դժբախտացրել են նրան սպանելով: Իսկ… «սպանվածը՛»՝ մեռա՛ծ-համակերպվա՛ծն է. էս է՛, ինչ գցում ենք դեմդ՝ մեզ… օրհնելով՝ երջանիկ կե՛ր. մենք էլ… մեր-գործին կենանք… իշխանավո՛ր-Որպես: Եւ, պետք չի, որ… Աստծուց՝ Ձեռնադրված լինեինք. Անաստված-մեր հալով՝ էն-գլխից ենք մեզ… ապահովագրել, եւ էն-գլխից ենք Աստծոն… Սպանե՝լ՝ նրան փոխարինելով: Հիմա… «Վերեւը՛»՝ մենք ենք… ստրուկի մեր հոգեբանությամբ, եւ ստրուկի ձեր-«Արգելվա՛ծ»-աղոթքները… այսուհետեւ մեզ եք ուղղելու, մեզ՝ Աստվածներ-ինքնահռչակված… Ստրուկների՛ս:

Ու տղան աչքը բացելուց-շրջապատը տեսնելուց, դեռ մի-մատ երեխա՝ թաքուն հրճվանքով տեսել-գիտակցել է՝ իր-ծնողները… նախանձ չեն, դժբախտ չեն. նրանք, իրենք-իրենց չեն դժբախտացրել՝ ուրիշներին, ուրիշների հաջողությանը… նախանձելով՝ նեղմիտ չեն. բարի են, հասնող են, մաքուր են: Նրանք… չունեւոր են. իր-մաշկի վրա է զգացել, բայց հայրն ու մայրը՝ հոգով-մաքուր, լուսաշող-մարդիկ են. մեծահոգի են, լայն-հոգի ունեն, նրանք… ուրիշին նախանձել չգիտեն. դժբախտ չեն իր ծնողները, եւ իրենց տանը… մի՜շտ լուսաշող մի բան կա. իր-ծնողների ոչ-ցցուն-մեծ սերն է միմյանց եւ իրենց օջախի ու… ուրիշների նկատմամբ: Եւ այդ-սերը նաեւ իր-մորական տատի-պապի մոտ է տեսել. իր տատն ու պապն էլ… լուսաշող-մարդիկ են: Իր-ծնողների նման, իր տատն ու պապն էլ… Հավատով-մարդիկ են. ներքնապես, նրանք… Աստվա՛ծ են ունեցել՝ չեն հավատացել… աստվածուրաց-Համակարգին:

Նրա գերին՝ չեն եղել. թաքուն, երկակի մտածելակերպով-գործելակերպով՝ չեն առաջնորդվել, չեն մթնեցրել իրենց ուղեղն, ու… չեն դժբախտացրել… իրենք-իրենց: Եւ իր-համագյուղացիներն էին այդպիսին. «ամեն-ինչ հասկանում էին…», նրանք… «սովետ»-«հզոր»-պետությանը… ակամա-հավատում էին, բայց պետության ղեկավարներին՝ լուրջ չէին ընդունում, չէին հավատում նրանց. անեկդոտներով, կծու բառ ու բանով էին «կիսվում» նրանց մասին ու վերաբերյալ, որովհետեւ… «սովետ»-պետության ղեկավարներն-իրենք, հե՛նց-իրենք չէի՛ն հավատում իրե՛նց… ստեղծա՛ծ-Համակարգի՛ն, հենց իրենք չէին հավատում իրենք-իրե՛նց, իրենք չէին՝ իրենք-իրենց լուրջ ընդու-նում. մի բան ասում, մի այլ կերպ գործում էին, եւ իրենք-իրենց միջոցով՝ անվստահություն էին սերմանում «իրենց-ղեկավարած» «հզոր»-պետության հանդե՛պ. «… որովհետեւ, հզոր-այդ-պետությունը… Փո՛ւչ-Համակարգի՛… վրա է ստեղծվա՛ծ, եւ իրե՛նց ու մնացածներին էլ է ակամա… Փչացրել. երկերեսանի, երկդիմի դարձրե՛լ. «երջանիկ»-քարոզների տակ՝ դժբախտացրել է բոլորին երջանիկ-Ծույլի՛… լոզունգ-կոչերով շղարշվա՛ծ ու պաճուճավորվա՛ծ»: Ու… համագյուղացիների պահվածքում-խոսակցություններում՝ թաքուն-ծաղր կար Համակարգի «Լո՛ւրջ» ասված-արված ամեն-ինչի նկատմամբ. «Փուչը՛»… նրանք տեսել էին լուռ-համակերպված:

Որովհետեւ, «Հավասարությունը»… «Պայմանների մեջ…» է լինում՝ Օրենքի՛, իսկ երկու տարբեր-մտածողն… ինչպե՞ս կարող են հավասար լինել. Գործող-Օրենքն է, որ պիտի նրանց հավասարեցնի: Ու, «Ծո՛ւյլ-Չմտածո՛ղն է», որ պիտի հավանի… «Էդ կարգի… Համակարգի՛ն»: Եւ, «Գործող-Օրենքը»… կոչ-լոզունգասեր-ճտվտանների, ռայկոմի-քարտուղարների, «ակտիվ-պաշտոնավորված-կոմսոմոլների»… աներձագերին ու զոքանչներին էր «Թաքուն»-հարստացնում… վրագիր-մեքենաներով ու թաքուն-կայք-ապարանքներով՝ իմը՛ չէ. աներձագինս ու զոքանչինս է. իմը… այդ-«հավասարության»-լոզունգներն է, որ երջանիկ-միակամ-իրար հետ կոչնազանգում ու եջւանիկ ապրում ենք իրար հետ-նույն երկնքի տակ: «Համ էլ»… գյուղի հրաշք-ակումբը կառուցած, հրաշք-աղբյուրը կառուցած, «մնացած… հրաշք-բաները…» կառուցած-«Ճարտարապետ»-անունը ստացած… իրենց-գյու-ղացի, «էդ խելքով»-«խելունք-մարդը»… «…ի՞նչ-մի վատ-բան էր ասե՛լ՝ իր-մտածածն է… ասել», որ… «տարան»-անհետք-«կուլ-կուլ… կորցրի՛ն»:

Ու մորական-Հայկազ պապը, որ բատրակ էր եղել ու հետո մի կարճ պահով գյուղի-նախագահն է եղել, մի անգամ, երբ տղան դեռ փոքր էր, ընկավ տղայի ականջին, ու թաքուն-նյարդայնացա՛ծ-փսփսոցով ասաց, ասաց՝ ե՛ս, «բատրակին շահագործող-«նախահեղափոխական» տարիներին, երբ… բատրակ էի, ավելի ազատ ու կուշտ էի ապրում, քան թե հիմա է՝ «Հայտարարվա՛ծ… «շղթաներից ազատագրված»… բատրակների… «ազատ»-տարիներին…»». սրանց… գյուղի-նախագահն էլ՝ նույն-մեռած-բատրակն է. Աստվա՛ծ… Չեն սիրում սրանք. ինքնուրույն-Մտածողին… ո՞նց կսիրեն: Սրանք… կոչերն ու լոզունգներն են սիրում. փուչ-բաներից… Հեռու կմանա՛ս: Հանկարծ ու հանկարծ՝ երկու-խոսքով, երկու-երեսով… Չապրես՛: Եւ դա միակ դեպքն էր՝ ինչ տղան հիշում է, որ իր-մորական-Հայկազ պապը՝ լուրջ, շատ-լուրջ էր խոսում իր հետ: Մի տեսակ… նյարդայնացա՛ծ: Նյարդայնացած էր փսփսում ականջին: Եւ տղան նրան, իր Հայկազ-պապին՝ երբեք, համարյա երբեք նյարդայնացած չի տեսել, ու միայն այն դեպքերում, երբ տանը, մարդիկ հավաքվելով, ու սեղանի շուրջ կամ այլ խոսակցություններում՝ «սկսում են» «այլ մարդկանցից» «խոսել-բամբասել», եւ… տղայի Հայկազ-պապը այլայլվում-բորբոքվում է. «… ծույլ-անբան մարդն է… բամբասկոտ դառնում. թույլի-Ժահրը… Ասում ե՛մ՝ ձեզա՛նից խոսեցեք՝ ուրիշից մի՛ խոսեցեք-բամբասեք»-բորբոքված վրա՛ է բերում հենց այդ դեպքի համար միայն գրական-հայերենով, ու վատ է տանում, վա՛տ է տանում «իր տանն արվող» ամեն-մի բամբասանքը: Ու… «դուրս է», տղայի պապը, «դուրս է» ծույլի-չմտածողի… նախանձ-մրցություն-մրցակցությունից, եւ հումորով մարդ է, ուտող-խմող, ու «նրա»՝ «կնոջ»՝ «տիրական-հավաք-կերպարում»՝ «կուլակի-աղջիկ»-«Աննուշկայի»… «հակապատկերն է»՝ ամեն-ինչի վրա «չի ծանրանում Աննուշկայի նման», «չի ծանրանում», «բայց»… «սիրում է»… «Աննուշկային»՝ բոլորը գիտեն: Ու բոլորը տեսնում են՝ «հումորով մարդ է», «բառի վրա ծանրացող չէ», «ծանր… հոգի չունի»-«շատ հումորով է», եւ ինքն-իրեն ձեռ առնելով ասում է, ասում է՝ հենց տեսնում եմ, որ Աննուշկան սրտնեղվում է, եւ էդ մասին բարձրաձենում է՝ ես մուրճն ու ուրագը, մեխերն ու կացինը վերցնում ու սկսում եմ անցած տարի կառուցված նոր պատշգամբին՝ մի թազա-նոր պատշգամբ կառուցել-կցմցել:

Ու համագյուղացիներն ասում են, որ՝ էդ դրանից է, որ մտնես «նրանց» տուն՝ դատարկ սենյակների համբարքը կմոռանաս, դատարկ սենյակների, որ միայն ամառն է «դաչ» եկած աղջիկների-«փեսեքի» ձայներով ու թոռնիկ-թոռների բազմալեզու-ժիր ծլվլոցով լցվում՝ Բաքվից, Կրասնոդարից, Աշխաբադից, Գրոզնիից, Երեւանից, Ստեփանակերտից… Եւ «Աննուշկան» մի ինչքան էլ պահած ղազաններ ունի՝ հանում է՝ «երեխեքը պիտի կերակրվեն», ու «թոռներ-երեխեքին պիտի» իր չոր-խեթող, սակայն սրտացավ սիրով կերակրի, եւ կերակրելուց հետո «էս ամառվա շոգին մազերը… երկար-գլուխները բըմբըռնըկալած»-թոռնիկների մազերը՝ թոռնիկների խռովկան-չուզող հայացքներն ու բողոքներն անտեսելով՝ մկրատի տակը տա-կտրի՝ «բըմբըռնըկալած»-գլուխները թեթեւացնի խորհուրդներ ու քարոզներ անելով սրտացավ ու չոր…

Եւ տղայի Հայկազ-պապը որբ է եղել, բատրակ է եղել մինչ հեղափոխությունը, ու հեղափոխությունից հետո գյուղի նախագահն է եղել մի կարճ պահի, տարբեր աշխատանքների է եղել, եւ ձեռքից ամեն ինչ գալիս է, ու Մեծ հայրենականին մասնակցել ու «մի կարճ պահի՝ էդ փախեփախի, խառը ժամանակներում, կիսատպռատ-ցաքուցրիվ բատալյոնի» հրամանատար է եղել, եւ «վատ հիշողություններ ունի», եւ «չի ուզում պատմի կռվի տարիներից», բայց «հենց կողքը կտրած-ստիպող թոռները զոռում են»՝ «ստիպված, չուզենալով» նորից պատմում-կրկնում է իր տեսածը… եւ ասում է, պատմում է, «չուզենալով» վերհիշում ու չուզենալով վերապատմում է «ապրածն ու տեսածը», ու ասում է… էդ կիսատ-պռատ բատալյոնով… որ դեպի հետ՝ Ռոստով էինք փախչում, ու օդում նրանց՝ գերմանացիների սավառնակներն էր օդը կապած, գլխներիս ստվեր գցած թռչում՝ «…նե՜նց հուսահատված էինք…»… մեկ էլ քաղաք մտնելուց՝ եկանք-տեսանք քաղաքը լիքը գերմանացիներ են իրենց հրամայական կրակոց-կրակահերթերով ու վայ-վույներով, ու մի դարպասի վրա մի տասնչորս տարեկան աղջիկ էր դիմահար-ցցի հանված-չորացած-մահացած, բայց դեմքը… ցավից աղճատվա՜ծ՝ չե՛մ մոռանում… Եւ պատմում է, ու ասում է՝ բատալյոնիս տղաները, երբ տեսել են, որ էդ քաղաքն էլ է գերմանացիների ձեռքին՝ վհատությունից զենքերը շպրտել ու ինձնից թաքուն փախել են՝ ես չեմ նկատել, եւ ես, իբր թե, բատալյոնիս գլուխն անցած-բատալյոնիս հետ՝ թաքուն փախչում էինք դեպի հետ, դեպի մերոնց, եւ, չեմ էլ հիշում, թե որ գետին եկանք-դեմ առանք…

Ու մարդիկ՝ լցվա՜ծ, հարայ-հրոցո՜վ, կի՜ն, աղջի՜կ՝ սաղ ուզում են գետը անցնեն. բայց՝ ո՞նց անցնեն՝ ո՛չ նավակ, ո՛չ բան… Եւ հետ դառնամ՝ տեսնեմ կիսատպռատ բատալյոնիցս մի խախոլ է մնացել կողքս կանգնած իր կարաբինով՝ կարմրաթուշ, հաստոտ-պնդոտ մի տղա, ու հավատարիմ կանգնած է կողքս՝ աչքը՝ աչքիս, ու իմ հրամաններին է սպասում… եւ ենթակայի հավատարմությամբ ինձ հրամայեց ու ասաց՝ տովարիշչ կոմանդիր, ես մի նավակ եմ գտել, լաստի նման մի բան է, տիրոջ հետ արդեն խոսել եմ ու թիակը ձեռքին մեզ է սպասում՝ եկե՛ք… ու թեւիցս բռնած քաշեց-տարավ գետի ափով ու էդ հարայ-հրոցների միջով դեպի ղամիշների մեջ-նավակի մեջ պպզած-թիակը ձեռքին մի հաստոտ-կարմրաթուշ-հաստ բազուկներով նավակատերը, ու մոտեցավ եւ գրպանից փող հանեց ու էս նավակա-տիրոջն էր տալիս, սա էլ հաստատուն գլուխը ժխտողական օրորում ու հաստատուն ինչ-որ բան էր բացատրում-պահանջում՝ ես հեռու կանգնած չէի լսում, եւ մեկ էլ էս խախոլս համբերությունը հատած շրջվեց ինձ ու ինչ-որ բան բացատրեց ձեռքերով-ինձ անլսելի գոռգոռոցներով, ու էն հասկացա, որ ինձնից թույլտվություն է խնդրում, եւ ինձնից թույլտվություն խնդրեց ու ինձ լսելի ասաց՝ ռազրեշիտե՞, տովարիշչ կոմանդիր…

Ես էլ էդ շտապողականության, հարայ-հրոցների մեջ ու արանքում չիմանալով, թե բանն ինչումն է, վրա-վրա ասացի՝ դա՛, դա՛՝ ռազրեշայո՛ւ… Էս խախոլս էլ առանց աչքը ճպելու կարաբինի փակաղակը սարեց-կրակեց ու… ուղիղ սրա գլխին: Շշմած նայում էի, ու քացով տվեց-դիակը գցեց ջուրը, հետո էլ ինձ օգնեց նավակ նստեցրեց ու վրա-վրա թիավարում էր ու, թե՝ բա չես իմանում, տովարիշչ կոմանդիր, էս ռուսն ասմա՝ դու ինձ սովետսկիյ ռուբլի ես տալիս, որ ի՞նչ անեմ. սաղ աշխարհը գերմանացին գրավել է՝ դու ինձ գերմանական մարկ տուր, հիմա սովետ կա՞, որ դու ինձ սովետսկիյ ռուբլի ես տալիս՝ ես քո դավաճան մերը… դե գնա լող տուր գետում քո գերմանական մարկերով՝ չե՛մ մոռանում:

Ու հետո տղայի Հայկազ-պապը վիրավորվել ու հոսպիտալ ընկել եւ «փափուկ տեղերից» կտրտված-երեք մատի փոխարեն՝ «երեք մատ» սարքված-ձախ ձեռքի մատերով գյուղ եկել ու հիմա խաղաղ օրերին թոշակավորված ապրում է, ու գյուղի կալերի պահակն է, ու լավ հյուսն ու նաեւ լավ որսկան է, եւ սեր ունի ազատ ժամանակ գյուղի սարերն ու ձորերն ընկնելու ու «կանաթ-մանաթ սարելու», ու տունը միշտ որսի միս ունի, եւ «ինքն էլ» որսի միս չբերի՝ «Աննուշկան ներքեւի թուրքերին միշտ զակազ տալիս», ու թուրքերը միշտ ներքեւի տափաստաններից՝ մեծ-մեծ նապաստակներ, վայրի աղունիկներ են «հատուկ» բերում-վաճառում «Աննուշկային», ու տանը միշտ միսն անպակաս է, եւ գյուղի վարորդներն ուրիշներից միշտ խուսանավում-փախչում են, բայց «Հայկազի» ու «Աննուշկայի»՝ տղայի պապիկի-տատիկի՝ «տարեկան»-դրսերից բերվող՝ խոտի, փայտի, «կիպի»… մնաց-յալ անհրաժեշտ ապրանքների մեքենայով տեղափոխման համար իրար հետ կռիվ տալիս-կռիվ են անում՝ իրենք տեղափոխեն, իրենք-իրենց ավտոյով տեղափոխեն: Որովհետեւ գիտեն՝ լա՜վ կերուխում է լինելու վերջում: Լա՜վ-առատ սեղանով առատ-տեսակ-տեսակ մթերքներով կերուխում է լինելու:

Ու, «Աննուշկան»՝ առատ սեղանի-առատաձեռն կերպարով տան-տնտեսուհի, ու «Հայկազը»՝ ասող-խոսող, նուրբ հումորով, որսկան ու որսկանի բնավորությամբ՝ լա՜վ-առատ սեղանի ու լա՜վ-համով սեղանակիցների մեռած տան ղեկավար:
/շարունակելի/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել