Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինը մեկ ծիրի չի բերել ցուցանիշները Հայաստանի ՀՆԱ-ն հաշվարկելիս

Օգոստոս 11,2016 14:50

«Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 %-ով, ինչպես երեւում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է»,-երեկ այս մասին ասել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանի հետ ճեպազրույցում հետաքրքրվեցինք, թե այդ ի՞նչ 10% է նշել Պուտինը: Մնացականյանը փորձեց հաշվել եւ կարծիք հայտնեց, որ գուցե ինչ-որ մեկը 2014-2015 թվականների եւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ն է հաշվել եւ իրար գումարել: 2014-15 թվականներն իրար հետ 10% աճ չի տալիս, լրագրողների այս դիտարկմանը Մնացականյանը պատասխանեց՝ 2014-ին 3.6% է եղել, 2015-ին՝ 3%, ինդեքսային եղանակով դա լինում է 6.6%: Ապա հասկանալով, որ ՀՆԱ-ն 10%-ով չի աճել եւ Պուտինը սխալ թիվ է ներկայացրել, Մնացականյանն ասաց.«Հարցն ինձ չպետք է ուղղեք: Այդ հարցը Պուտինին պետք է տաք»:

Ապա Մնացականյանը փորձեց իրավիճակը փրկել եւ ասաց.«Կայքում տեղադրված են բոլոր ցուցանիշները՝ ըստ տարիների: Խնդիրն այն է, որ միշտ պետք է ցուցանիշը ներկայացնելիս ժամանակն ու տարածությունը մեկ ծիրի բերել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031