Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի ու սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների ուղեկցությամբ Շենգավիթում հանգրվանած սիրիահայ ընտանիքների և ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղից հյուրընկալված երեխաները մեկօրյա հանգիստ են անցկացրել վարչական շրջանի լողավազաններից մեկում:
Մարզիչների աջակցությամբ երեխաները մասնակցել են լողի տեսական և գործնական դասընթացին: Սիրիահայ և արցախցի փոքրիկներին մատուցվել են նաև այլ հաճելի անակնկալներ: Ինչպես երեխաներն են խոստացել, այցելությունը լողավազան դարձել է իրենց ամառային հանգստի անմոռաց օրերից մեկը:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն