Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Թեյը մի քանի անգամ մնաց Ալիեւի կոկորդի մեջ, իրեն հուզող հարցերի պատասխանը Պուտինից չստացավ». Գրիգորի Այվազյան

Օգոստոս 11,2016 12:30

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում անդրադառնալով Ալիեւ-Պուտին թեյախմությանը՝ ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն ասաց. «Մենք  խոսում ենք, որ Պուտինը թեյախմության է մասնակցել Ալիեւի տանը, բայց պետք է չմոռանանք, որ Պուտինը արդեն երկրորդ անգամ հրաժարվեց «Շահիդների պուրակ» մտնելը եւ այդ մարդասպաններին, որոնք Ղարաբաղի պատերազմում մասնակցում էին, Բաքվի ջարդերին էին մասնակցում, նրանց հարգանքի տուրք մատուցել: Դա ուղղակի Ալիեւի եւ ողջ Ադրբեջանի դեմքին թքել է նշանակում, իրենց դեմքին եւ իրենց այսպես կոչված սրբություններին: Այդ թեյախմությունը Ալիեւը հատուկ է անում, որ ՀՀ-ում տպավորություն ստեղծվի, թե իբր ՌԴ-ն նրանց կողմն է, բայց իրականության մեջ ՌԴ-ն չի կարող կողմ լինել ադրբեջանական շահերին: Դա ուղղակի ադրբեջանական հերթական էժանագին PR ակցիան էր: Չէին պատմում, չէ՞, որ այդ թեյը մի քանի անգամ մնաց Ալիեւի կոկորդի մեջ, որովհետեւ իրեն հուզող հարցերի պատասխանը Պուտինից ինքն այդպես էլ չստացավ ու չի ստանա: Դա էժանագին քաղաքական շոու էր»:

Ըստ Գրիգորի Այվազյանի, Իրանը եւ Ադրբեջանը հսկայական անհամատեղելի հակասություններ ունեն: Բանակցությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն էր, որը երկար աշխատում էր, որ իրենց մոտ լինի հանդիպումը՝ քաղաքական հեղինակությունը բարձրացնելու համար: Այն, ինչ չհաջողվեց ապրիլյան պատերազմում անել՝ խայտառակ պարտություն կրելով, իրենց անզորությունը ապացուցելով ամբողջ աշխարհին, հիմա դիվանագիտության մեջ փորձում է հարթել. «Ալիեւը հոր գերեզմանի վրա երդում էր տալիս, որ  Ղարաբաղը մի օրվա ընթացքում կազատագրի եւ խայտառակ պարտություն կրեց: Հիմա փորձում է սիրաշահելով ՌԴ-ին, Իրանին զիջումների գնալով՝ լուծումներ գտնել ու տպավորություն ստեղծել՝ իբր ՌԴ-ն ու Իրանը  ԼՂՀ հարցում իրենց աջակցում են: Իրականության մեջ նրանք ոչ թե ՀՀ-ի շահերից ելնելով, այլ հենց սեփական շահերից ելնելով՝ շահագրգռված չեն տարածաշրջանում երկու թուրքական պետությունների՝ Ադրբեջանի եւ  Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը: Իրանին եւ ՌԴ-ին Հայաստանը օդի պես անհրաժեշտ է՝ սեփական շահերից ելնելով, որ ստատուս քվոն պահպանվի»:

Գրիգորի Այվազյանն ասաց, որ համենայնդեպս պուտինյան ՌԴ-ն շատ լավ գիտակցում է, որ Ադրբեջանը երբեք Թուրքիայի շահերի դեմ չի գնալու. «Եթե Ադրբեջանն իր տարածքային նկրտումներին հասնի Հայաստանում, ապա հաջորդը Իրանն է լինելու: Թուրքիան նույնպես մեծ ցայտնոտի մեջ է գտնվում, թուլացած է եւ ուզում է աշխարհին ցույց տալ, որ ՌԴ-ի հետ նորմալ հարաբերություններ ունի, որ սակարկի ինչ-որ բան: Իրականում Թուրքիան խորքային հակասություններ ունի ՌԴ-ի հետ: Էրդողանը ծնկաչոք եղավ, ծունկի իջավ Պուտինի դեմ, որ ինչ-որ աջակցություն ստանա՝ Արեւմուտքին ցույց տալու, որ ինքը էլի մեկին պետք է: Բայց տապալվելու է ամեն ինչ: ՀՀ-ում էլ իզուր են սկսում այդպիսի ալիք բարձրացնել, թե միակողմանի զիջումներ են Հայստանից կորզելու Ղարաբաղի հարցում, իբր ՌԴ-ն կճնշի Հայստանին: Դա երբեք չի լինի, որվհետեւ ՌԴ-ի արմատական շահերին դեմ է, հանուն մեզ չեն անելու: Նրանք շահագրգռված չեն թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացմամբ»:

Ըստ Այվազյանի, այն, որ այդ հանդիպումներից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվեց Մոսկվա, սա արդեն ցույց է տալիս դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը: Գրիգորի Այվազյանը համոզված է, որ հող միակողմանի զիջելու մասին խոսք լինել չի կարող. «Արյամբ ձեռք բերված հողը միայն նվաճում են, ոչ մի զիջում չի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Норайр зурабян says:

    Очередной путинский лизоблюд, старается спасти лицо путина! Какие ПОДРОБНОСТИ знает! Видимо его куратор из российских спец служб ему эту сказку рассказал!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031