Հայաստանցի 69 կգ քաշային ծանրորդ Նազիկ Ավդալյանը երեկ ուշ երեկոյան առաջինը մտավ մրցահարթակ Հայաստանի ծանրորդներից ու լիովին կատարեց իր առջեւ մարզիչների դրած խնդիրը՝ երկամարտում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Գյումրեցի մարզուհին, որ ողնաշարի ծանրագույն վնասվածքից, այնուհետեւ, մայր դառնալուց հետո է տիտանական աշխատանքի արդյունքում վերադարձել մեծ սպորտ, պոկում եւ հրում վարժություններում բարձրացրեց, համապատասխանաբար, 107 եւ 135 կիլոգրամ եւ երկամարտի 242 կիլոգրամով զբաղեցրեց օլիմպիական խաղերի հինգերորդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ