Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիա»-ի 10,7 միլիոն դրամի պարտքի մարման նախագիծը հետաձգվեց

Օգոստոս 11,2016 12:16

Երեւանի ՋԷԿ-ի կանոնադրական կապիտալը 10,7 միլիոն դրամով ավելացնելու մասին որոշման նախագիծն այսօր կառավարության  նիստում չընդունվեց։

Ըստ նախագծի,    10,7 միլիոն դրամի գազաբաշխիչ գազատարները, որոնք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հաշվեկշռում են, նախատեսվում էր Երեւան ՋԷԿ-ի հաշվեկշռում ներառել: Ապա` Երևանի ՋԷԿ-ն էլ իրեն սեփականությանն անցած գույքը պետք  օտարեր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին եւ ստացված միջոցներով մարեր վերջինիս հանդեպ իր կրեդիտորական պարտքից:

Այսօր կառավարության նիստին այս նախագիծը ներկայացնում էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յալյանը։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Յոլյանին դիմելով, ասաց. «Բայց ինչո՞ւ մինչեւ 2013 թվականը: 2014-2015 թվականներին կառուցված գազատարները ինչո՞ւ չենք ներառում»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ  տարբեր ծրագրերով բազմաթիվ գազատարներ են կառուցվել, ուղղակի  «Գազպրոմ Արմենիա»֊ն է  շահագործում․«Միգուցե սա էլ ներառենք»:
Վարչապետի հարցին ի պատասխան՝ Յոլյաննն ասաց, որ նախագծով նախատեսված գազաբաշխիչ գազատարները նախարարության սեփականություն էին, իսկ այն գազատարները, որոնց մասին խոսում է վարչապետը, համայնքային սեփականություն են, եւ եթե վարչապետը նման առաջարկություն է անում, ուրեմն պետք է համայնքներից վերցնեն տան Երեւան ՋԷԿ֊ին, կամ ուղղակի հենց համայնքներից՝   «Գազպրոմ Արմենիա»֊ին։

Նախագիծն այսօր չհաստատվեց, վարչապետը հանձնարարեց մի երկու օր քննարկել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031