«Նաիրիտի» համար տարբեր բանկերից գումարները վերցվել էին ՀՀ կառավարության երաշխավորությամբ, աշխատավարձերի՝ տարիներով կուտակված պարտքերը եւս ՀՀ կառավարությունը խոստացել էր մարել եւ ամիսներ առաջ սկսեց այդ գումարները վճարել։ Բնականաբար հարց էր ծագում՝ի՞նչ միջոցներից է ՀՀ կառավարությունն այդ գումարները վճարել եւ վճարելու։ Այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ «Նաիրիտի» պարտքերը մարվել են Հայաստանի էներգետիկ համակարգի երկու գիգանտների՝ Մեծամորի ատոմակայանի եւ «Երեւանի ՋԷԿ»-ի միջոցների հաշվին։ ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն խոստովանում, թե այս երկու ընկերությունների հաշիվներից ընդհանուր որքան գումար է փոխանցվել՝ «Նաիրիտի» պարտքերը մարելու համար։
Սակայն աստիճանաբար այդ տվյալները ի հայտ են գալիս։ Մասնավորապես, ՀՀ կառավարության հուլիսի 29-ի նիստի ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր «Գազպրոմ-Արմենիա» ընկերության 3 մլն 744 հազար 375 դոլարի գերշահույթը պետական բյուջե փոխանցելուն։ Նշված գերշահույթը կուտակվել է այս տարվա ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին, երբ Հայաստան մատակարարվող գազի գինը 15 դոլարով էժանացվեց, բայց սպառողին մատակարարվող գազի սակագինը մնաց նույնը։ Թվում է, թե «Գազպրոմ-Արմենիայի» գերշահույթը պետք է, որ «Նաիրիտի» պատմությունների հետ կապ չունենա։ Բայց արի ու տես, որ այս գործում էլ «Նաիրիտի» հետեւանքներն առկա են։ Բանն այն է, որ չնայած վերը նշված գումարը ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է պետական բյուջե, բայց միեւնույն ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է այդ գումարը հատկացնել «Երեւան ՋէԿ»-ին, նշված ընկերությունում պետական բաժնեմասը ավելացնելու ճանապարհով։ Իսկ «Երեւան ՋԷԿ»-ն իր հերթին այդ գումարը պետք է վճարի «Գազպրոմ-Արմենիային» վերջինիս նկատմամբ կուտակած պարտքը նվազեցնելու նպատակով։ Նշված գումարը դրամային արտահայտությամբ կազմում է 1 միլիարդ 789 միլիոն դրամ։ Դրանից «Երեւան ՋԷԿ»-ն իր պարտքերը մարելու նպատակով հատկացնելու է 1 միլիարդ 300 մլն դրամը:
Սակայն առավել ուշագրավ է, թե «Գազպրոմ-Արմենիայի» նկատմամբ պարտքն ինչու է կուտակվել եւ որքան է այն կազմում:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում