Անցած երեք օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանի, Ադրբեջանի, ապա Թուրքիայի, երեկ էլ Հայաստանի նախագահների հետ ունեցած հանդիպումների եւ դրանց հնարավոր հետեւանքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի հետ։
– Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում, ըստ Ձեզ, արդյո՞ք Հայաստանի առջեւ դրվել է տարածքային զիջումների վերջնագիր։ Հաշվի առնենք, որ նախօրեին Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, որ 5 շրջանները, որպես առաջին քայլ, վերադարձնելու հարցում թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայն են։ Հայաստանն ինչպե՞ս կարող է այդ 4 երկրների կամքին դիմագրավել։
– Ամեն ինչ էլ հնարավոր է։ Դրա համար Հայաստանը չպետք է իր ունեցած բոլոր ձվերը դնի մեկ զամբյուղի մեջ, զամբյուղի անունն էլ Ռուսաստանի Դաշնություն է, որովհետեւ զամբյուղը վայր կընկնի, ու բոլոր ձվերը կկոտրվեն։ Հետևաբար` պետք է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել, Եվրամիության հետ ասոցացված համաձայնագիրը վավերացնել, այսօր արեւմուտքում մեր գործընկերներին չկորցնել, պահպանել, ինչը, սակայն, ներկայումս չի ստացվում, ինչպես տեսնում ենք։
– Այսօր արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հաշվին Արցախի հարցում անթույլատրելի զիջումների պարտադրանքի գնով հասնել նրան, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ։ Արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի կողմից 2013 թ. սեպտեմբերի 3-ին մեկ գիշերվա մեջ կայացրած որոշման արդյունքը չէ, ինչպե՞ս ենք սրա դիմացն առնելու։
Կարդացեք նաև
– Ասոցացման համաձայնագրի 4 տարվա բանակցությունները այնուհետեւ եվրոպական, արեւմտյան մեր գործընկերներին նման վատ իրավիճակում դնելը, ԵՏՄ մտնելը, բերելու էր սրան, եւ սրա մասին 11 թվականից ասում ենք։ Ինչ ասել ենք, տեղի է ունենում, ես չեմ զարմանում։ Նորմալ է ամեն ինչ, քաղաքական ամբողջ պալիտրան կողմ էր, 7 պատգամավոր է դեմ քվեարկել, այն փաստարկումներով, որ մեր անվտանգության համար է։ Այդ մարդիկ հիմա քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն, կամ գոնե ասեն, որ մենք սխալ էինք այդ ժամանակ, ու հիմա ելքեր փնտրեն։
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Tо,что творится сейчас в регионе, в прямом смысле касается нас. Армянский народ против
любому решению касающегося исконно армянских земел, со стороны России, которое
снабжает корыстные цели Российской империи. Арцах /Советсий Карабах/ был и должно быть
Родиной Армян всего мира. И Россия, даже во сне, должен думать очем идет речь.
Господин Путин лучше нас знает, что родина не подлежит продажу, даже на добрые цели.
Армяни были, есть и будут на своем земле, как хозяин своей Родины.
Пусть все знали, что отныне власть в Армении в руках Народа, и президент на счет этого
стоит ничего.
Բաժանեք, բաժանեք: Ռուսամետ, Եվրոպամեդ: Սրանք տենց էլ չհասկացան որ մեզ պետք չէ, ոչ եվրոպամեդ,ոչ էլ ռուսամդեդ քաղաքականություն,մեղ պետք է պետականամեդ քաղաքականություն, ինչ վերաբերվում է ԵՏՄ ի կողմնակիցներին քաղաքական պատասխանատվության ենթարկելը, ապա հարց եմ տալիս ուր էր քո Եվրոմիությունը երբ Ղարաբաղում քառօրյա պատերազմ էր և ինչ կոչեր էին անում: Որն է քո եվրոմիությունը, երբ հիմնադիր անդամ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս այդ կռույցից: