Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բոնուսը ԼՂ հիմնահարցի լուծումն է». «Հայկական ժամանակ»

Օգոստոս 11,2016 11:45

Մոսկվայում երեկ կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմամբ ավարտվեց վերջին օրերին ՌԴ նախագահի հանդիպումների սերիան տարածաշրջանային երկրների առաջնորդների հետ։

Տարածաշրջանային առաջնորդների հետ ՌԴ նախագահի հանդիպումների հնարավոր արդյունքների, հետեւանքների, փոփոխվող ռեգիոնի վերաբերյալ ՈԴ մոտեցումների մասին պատկերացում կազմելու համար զրուցեցինք «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Պաշտպանական ու արտաքին քաղաքականության խորհրդի» ղեկավար Ֆյոդոր Լուկյանովի հետ։

– Երեկ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Մոսկվայում Էրդողան-Պուտին հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել ԼՂ հիմնահարցը Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով։ Հայաստանի վերաբերմունքն այս հարցում ծայրաստիճան բացասական է: Կարծում եք, Ռուսաստանն իսկապե՞ս համաձայնել է քննարկել ԼՂ հիմնախնդիրն այս ձեւաչափում՝ այսպիսով ապահովելով Անկարայի թեկուզ ոչ ուղղակի ներգրավվածությունը հակամարտության բանակցային գործընթացում։

– ԼՂ հիմնախնդրի քննարկման ձեւաչափերը կարող են ամենատարբեր լինել՝ անգամ Գրենլանդիայի մասնակցությամբ։ Ադրբեջան- Թուրքիա-Ռուսաստան ձեւաչափով կարելի է քննարկել ամեն ինչ, այդ թվում ԼՂ հիմնախնդիրը, սակայն այն ոչ մի արդյունք չի կարող տալ։ Եթե այդ քննարկումներում չկա հիմնական խաղացողը՝ Հայաստանը, ապա ո՞րն է դրանց իմաստը։ Կարծում եմ՝ այս դեպքում խոսքն այն մասին է, որ Թուրքիան որպես տարածաշրջանային գերտերություն իր շահերով հանդերձ՝ չխոչընդոտի կարգավորման գործընթացին։ Չնայած Պուտինի հետ Էրդողանի գրկախառնություններին ու հաճոյախոսություններին՝ հասկանում ենք, որ տարածաշրջանում Թուրքիան իր շահերն ունի, եւ այն ՌԴ հետ երբեւէ դաշնակից չի դառնա։ Լավագույն դեպքում դրանք կլինեն կոռեկտ, չեզոք հարաբերություններ։ Եթե պատկերացնենք, որ ԼՂ հարցում կարող է լինել որոշակի դրական տեղաշարժ, ապա Թուրքիան կարող է այն ուղղակի ընդունել որպես իրողություն կամ խանգարել դրան։ Այս պարագայում Թուրքիայի հետ հարաբերությունների իմաստը նաեւ այն է, որ Սիրիայից հետո երկրորդ դեպքը չկրկնվի։

Զրուցեց Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031