Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Տարածքների խնդիրն առկա է». «Հայկական ժամանակ»

Օգոստոս 11,2016 11:34

Հարցազրույց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ

– Տարածքների հանձնման վերաբերյալ խոսակցությունները շարունակում են գոյություն ունենալ։ «Սասնա ծռեր» խումբը, գիտեք, գնաց կտրուկ եւ ծայրահեղ քայլի՝ դա բացատրելով նաեւ ՀՀ իշխանություններին ԼՂ հարցում զիջումներից հետ պահելու մղումով։ Ի՞նչ տեղեկություններ ունեք՝ տարածքների փոխզիջման մասին իրականում կա՞ն քննարկումներ։

– Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում։ Այդ բոլորը շահարկումներ են։ Ընդհանրապես տարածքների խնդիր, իհարկե, գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ, եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը։ Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն…։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող։ Եթե մենք խոսում ենք տարածքների մասին՝ պետք է հաշվի առնենք մի բան. տարածքների հարցը միայն Ադրբեջանի կողմից չի արծարծվում։ Ի՞նչ է, մենք տարածքային խնդիր չունե՞նք Ադրբեջանի հետ. բա Շահումյանի շրջանը, բա

Գետաշենը, բա Չարդախլուն, բա ամբողջ Հյուսիսային Արցախը։ Այդ տարածքները 15-20 հազար քառակուսի կիլոմետր էին կազմում։ Ինչու, սա տարածքների խնդիր չէ՞։ Ինչո՞ւ են միայն դիտարկում տարածքային խնդիրը Արցախի հաշվին, որովհետեւ Ադրբեջանին հաջողվել է մեզ վրա փաթաթել իրականությունից կտրված մի երեւույթ, որը մեր միասնականությունը խարխլում է։ Մենք չպետք է այդ խայծը կուլ տանք։ Այո, տարածքների հարցը շատ բարդ խնդիր է, որովհետեւ երբ նրանք բարձրացնում են այդ հարցը՝ մենք էլ ունենք մեր հարցերը։ Դե հիմա եկեք եւ քննարկենք՝ տեսնենք՝ այդ ո՞նց ենք գալիս ընդհանուր հայտարարի։

– Այսինքն հիմա չի՞ քննարկվում փոխզիջումների հարց։

– Ի՞նչ փոխզիջում, ի՞նչն ենք ինչի հետ փոխում։ Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը ինչի՞ հետ։ Երբ որ խոսում են փոխզիջումների մասին, պետք է հասկանալ չէ՞, ինչն է զիջվում։ Բայց ես տեսնում եմ, որ ահագին մարդիկ ուղղակի իրենց անձնական շահերն են շահարկում։ Ինչ-որ մի աննորմալ կարող է կանգնել եւ ասել՝ ղարաբաղցիները հայեր չեն։ Եվ

մենք լսում ենք դա։ Չէ՞ որ այդպիսի աննորմալներ էլ են եղել։ Եղել են, չէ՞։ Իսկ մյուսները կանգնում եւ լսում են՝ փոխանակ քարկոծեն եւ սատկացնեն տեղում։ Մենք պետք է շատ զգույշ վերաբերվենք այդ հարցերին։ Այո, այդ հարցը կա, բայց սա միանշանակ չէ։ Մենք էլ շատ տարածքային խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031