Լրահոս
Օրվա լրահոսը

Որ Հայ մարդը որպես Հայկյան ոգեկիր վերագտնի իրեն

Օգոստոս 11,2016 11:40

Այս տարի եւս հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Նավասարդի տոնը կամ Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը, նշեցին օգոստոսի 11-ի արեւածագին, քաղաքամայր Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ:

Հայկ Դյուցազունն այս օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատյան Աշխարհ նենգորեն մտած Տիտանյան Բելին: Հայոց Աշխարհին ու դեռ ցաքուցրիվ հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայքի վերատիրման ու Հայ Աստվածների կամքի հաստատման:

Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները ռազմական ծեսով ձոներ հղեցին Հայ Աստվածներին եւ հետո դարձան մարդ-աստծուն՝ Հայկին՝ նրանից խնդրելով ուժ՝ գենետիկորեն մաքուր ապրելու, որպեսզի բելեր չծնվեն այլեւս, եւ Հայոց գենն անսասան ու անաղարտ մնա: Որպեսզի Հայոց գենն այլ ակունքից ջուր չխմի՝ այդպիսով թուլացնելով իրեն եւ զորացնելով դիմացինին:

Հայ Արիական միաբանության եւ Հայ Ազգայնականների համախմբման անդամները քրմերի մասնակցությամբ Հայկի արձանի մոտ ծիսական արարողության ավարտից հետո Նավասարդյան տոնը նշեցին Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո: Զոհաբերվեցին 8 աքլորներ՝ ի խորհուրդ հայկական ութանկյուն արեւխաչի: Եվ արեւխաչի միջոցով ձոներ ու հին երգեր հղվեցին Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին: Գինեձոներ հղվեցին առ այն, որ Հայը վերագտնի իր Գենետիկ զորությունները եւ վերատիրի Հայքին, որ Ազգը արթուն մնա եւ Հայի Գենից այլեւս միայն Հայկյաններ ծնվեն:

Beli_Arshavanq

Եվ որ այդպիսով մի նոր դարաշրջան բացվի հայության համար, ինչպես ժամանակին՝ Ք.Ա. 2492թ. Հայկյան ազատամարտից հետո նոր դարաշրջան բացվեց հայության վերելքի համար, եւ կրկին մերվեցին Երկնային ու Երկրային Հայկական Աշխարհները… Նոր կյանք բացվեց հայի համար եւ իզուր չէ, որ մի երկար ժամանակահատված օգոստոսի 11-ն էր նշվում որպես Նոր Կյանքի օր՝ Նոր Տարի…

Հայկ Նահապետը Արարչահաղորդ Արորդի էր, ով որպես Մարդ-Աստված էր առնչվում Հայ Աստվածների հետ: Նա այնքան հզոր Աստվածամարդ էր, որ հայերը նրան Երկրային Աստված հռչակեցին… Եվ Հայկը խոսեց Աստվածների հետ, շարունակեց կատարել Աստվածային առաջադրանքներ…

Այսօր էլ մեր Նահապետի Հոգին է Մեծ Տիեզերքում կատարում այդ առաջադրանքները՝ վասն Հայքի վերամիավորման ու Հայի միասնության…

Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Անգամ Հայկյան տոմար ստեղծվեց՝ Բուն Հայոց տոմարը, որ մեկնարկել է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակով (Խոշաբի կամ Հայոց Ձորի ճակատամարտ), որը տեղի է ունեցել Ք.ա. 2492թ. Նավասարդի 1-ին (օգոստոսի 11):

Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:

Ի դեպ, Հայ արիների մի խումբ էլ Հայկյան ոգեկիր Գարեգին Նժդեհի արձանի մոտ դիմավորեց արեւածագը՝ փառաբանելով մեր ժամանակների նվիրյալ հային, ով դարեր անց խոսեց Հայ Աստվածների հետ, երդվեց ռազմի ու զորության Վահագն Աստծո աջի վրա եւ, որպես ցեղակրոն հայորդի, հեռացավ Երկնային Հայոց Աշխարհ՝ որպես Աստվածամարդ…

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

11.08.2016թ. 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031