Ռիո դե Ժանեյրոյում մեր գլխավոր հույսերից մեկը՝ 77 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում 174 կգ-ով ցույց տվեց երկրորդ արդյունքը՝ զիջելով միայն գործող օլիմպիական չեմպիոն չինացի մրցակցին:
Տաղանդաշատ հայ երիտասարդը ոսկու համար պայքարում հրում վարժությունն սկսեց 195 կգ-ից: Առաջին մոտեցումում չկարողանալով այն բարձրացնել՝ Անդրանիկը երկրորդ մոտեցմամբ անհամեմատ ավելի վստահ կատարեց վարժության առաջին հատվածը, սակայն ծանրաձողը կրծքից հրելու ժամանակ նա վնասեց ձախ արմունկը եւ ի վիճակի չեղավ շարունակել պայքարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ