Գեւորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի կողմից 1932թ. նախագծված Սեւանի գրողների ստեղծագործական տունը նոր շունչ կստանա հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի շնորհիվ: Սեւանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավար Ռուբեն Արեւշատյանի ձեւակերպմամբ՝ ինչպես շատ այլ մոդեռնիստական կառույցներ, այդ շենքը եւս բացակայում է հուշարձանների ցանկից: Նախագծի գիտական ղեկավարը փաստում է, որ առաջին անգամ է խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգության հանդեպ նման առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորվում: Պատահական չէ, որ երբ հայտարարվել են մրցույթի արդյունքները, Ռուբեն Արեւշատյանը բազմաթիվ զանգեր է ստացել խորհրդային մոդեռնիզմի հետազոտողներից ու ճարտարապետներից:
Արեւշատյանի խոսքով՝ նախորդ դարի 20-ականներից Հայաստանի տարբեր քաղաքներ զարգանում էին հետաքրքիր առաջադեմ տրամաբանությամբ, որը բացարձակապես զերծ էր պրովինցիալիզմից, եւ մեր ճարտարապետները, քաղաքաշինարարները գործում էին ժամանակի տրամաբանությամբ՝ ամենաառաջնային գծում:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
10.08.2016